ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
<<ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ>> ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ՕՐԵՆՔ Ի ՆԱԽԱԳԾԻ (Կ-0321-23/06.2017-ՏՀ-011/1) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
N |
Առաջարկության հեղինակը |
Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկությունը |
Առաջարկություն (փոփոխություն, լրացում) |
Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը |
Առաջարկությունն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
1. |
ՀՀ կառավարություն |
Նախագծի 1-ին հոդված |
Առաջարկում ենք <<հետևյալ խմբագրությամբ>> բառերը փոխարինել <<հետևյալ բովանդակությամբ>> բառերով: |
Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: |
Ընդունվել է:
|
2. |
ՀՀ կառավարություն |
Նախագծի 1-ին հոդված |
Առաջարկում ենք հանել <> ծածկագիրը և նախատեսել, որ նախագծի 1-ին հոդվածով կատարվող փոփոխությունը կիրառելի է նաև պետական կառավարչական հիմնարկների նկատմամբ: |
Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն և լրացում: |
Ընդունվել է:
|
3. |
ՀՀ կառավարություն |
Նախագծի 1-ին հոդված |
Առաջարկում ենք գործող օրենքի ցանկում լրացնել ԱՏԳ ԱԱ 9305 ծածկագիրը՝ 9301 ապրանքային դիրքին դասվող ապրանքների մասերի և պարագաների ներմուծման մասով, և 9306 ծածկագիրը: |
Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան լրացում: |
Ընդունվել է:
|