Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ
ՀՀ ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի Կ-0751-17.07.2017-ՏՀ-011/1 վերաբերյալ
|
Առաջարկության փոփոխության, լրացման) հեղինակը |
Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկությունը |
Առաջարկությունը (փոփոխությունը, լրացումը) |
Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը |
Առաջարկությունն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1.
|
ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյան
|
3-րդ հոդված 3-րդ մասի 3.1 կետ |
Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասի 3.1 հետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած վճարի» բառերը: Նախագծով նախատեսված իրավակարգավորման դեպքում ստացվում է, որ անձը կրկնակի է վճարում միևնույն ծառայության դիմաց:
|
Ընդունվել է, մասնակի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդունվել է <<Ելք>> խմբակցության առաջարկությունն առ այն, որ պետք է հանվի առցանց եղանակով ստացվող տեղեկատվության համար նախատեսված պետական տուրքը` սույն նախագծի 3.1 կետից հանվել է ոչ թե կառավարության սահմանած վճարը, այլ` պետական տուրքը: Միևնույն ժամանակ, նշվել է, որ կառավարության սահմանած վճարը չի կարող գերազանցել բազային տուրքի չափը: |
Նախագծի հեղինակի լրամշակված տարբերակն ընդունվել է: |