ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության
«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծ
- Նախագծում սահմանել ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի և համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի առկայությունը բանկում:
- Նախագծով խմբագրել գործող օրենքի 34-րդ հոդվածը և սահմանել բանկերի կողմից իրենց գործառնությունների պատվիրակման հնարավորություն:
- Անհրաժեշտ է օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերությունում նշված դրույթում ավելացնել այն սկզբունքները, որոնց հիման վրա ԿԲ-ն կսահմանի միևնույն տնտեսություն վարելու չափանիշները: