ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի 1-ին ընթերցումից հետո ստացված առաջարկությունների և դիտողությունների
№ |
Առաջարկու թյան (փոփոխության, լրացման) հեղինակը |
Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկությունը |
Առաջարկություն (փոփոխություն, լրացում) |
Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը |
Առաջարկությունները ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը |
1 |
ՀՀ կառավարու թյուն |
«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ պարբերություն
|
Անհրաժեշտ է օրենքի նշված դրույթում ավելացնել այն սկզբունքները, որոնց հիման վրա ԿԲ-ն կսահմանի միևնույն տնտեսություն վարելու չափանիշները: |
Ընդունելի է: Նախագծում սահմանվել է, որ անձինք համարվում են միևնույն տնտեսություն վարող, եթե նրանցից մեկի ֆինանսական վիճակի վատթարացումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մյուսի ֆինանսական վիճակի վատթարացմանը, կամ նրանցից մեկի եկամուտը կամ ֆինանսական այլ միջոցները օգտագործվում են կամ կարող են օգտագործվել համատեղ ծախսերի կամ մյուսի ծախսերի ֆինանսավորման նպատակով: |
Ընդունվել է |
2. |
ՀՀ կառավարու թյուն |
«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 5-րդ հոդված
|
Նախագծում սահմանել ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի և համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի առկայությունը բանկում: Նույնաբովանդակ փոփոխություն կատարել նաև «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում: |
Ընդունելի է: Նախագծով սահմանվել է նշված գործառույթի պարտադիր առկայությունը բանկում: |
Ընդունվել է |
3. |
ՀՀ կառավարու թյուն |
«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 7-րդ հոդված |
Նախագծով խմբագրել գործող օրենքի 34-րդ հոդվածը և սահմանել բանկերի կողմից իրենց գործառնությունների պատվիրակման հնարավորություն |
Ընդունելի է: Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվել է բանկերի կողմից իրենց գործառնությունների իրականացման պատվիրակման հնարավորությունը: |
Ընդունվել է |