ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Սաղաթելյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-015-05.06.2017-ԱՍ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.
Առաջարկում ենք՝
ա) Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում և 16-րդ հոդվածում «լրացնել» բառից հետո լրացնել «հետևյալ բովանդակությամբ» բառերը:
բ) Նախագծի 6-րդ և 7-րդ հոդվածների դրույթները նախատեսել մեկ հոդվածում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ փոփոխություն է կատարվում նույն 9-րդ հոդվածում:
գ) Նախագծի 11-րդ հոդվածում «հրամանով» բառից հետո լրացնել «բառերով» բառը՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի դրույթները:
Հարգանքով` ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ