Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ
ՀՀ ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Հայաստանի ՀՀ օրենքի նախագծի Կ-036-26.06.2017-ՏՀ-011/1 վերաբերյալ
|
Առաջարկության փոփոխության, լրացման) հեղինակը |
Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկությունը |
Առաջարկությունը (փոփոխությունը, լրացումը) |
Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը |
Առաջարկությունն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
ՀՀ կառավարություն
|
Հաշվետվության 5-րդ կետի 1-ին ենթակետը |
1-ին ենթակետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ. «Պետական գույքը մասնավորեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 4-ի N 90-Ա որոշումը, որով առաջարկվել է «Արթիկի նավթամթերք» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով, որը չի կայացել գնորդ չլինելու պատճառով:
|
Ընդունվել է |
|
2. |
ՀՀ կառավարություն
|
Հաշվետվության 5-րդ կետի 2--րդ ենթակետը |
2-րդ ենթակետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ. «Գուգարք» կարի արտադրական միավորման կազմից առանձնացված Բազումի արտադրամասի գույքը մասնավորեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 8-ի N 940-Ա որոշումը, որով գույքը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է հայտնի գնորդին»` նկատի ունենալով, որ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 8-ի N 940-Ա որոշման դրույթների` խոսքը գնում է «Գուգարք» կարի արտադրական միավորման կազմից առանձնացված Բազումի արտադրամասի գույքի մասնավորեցման մասին և ոչ թե «Գուգարք» ՓԲԸ-ի մասին: |
Ընդունվել է |
վ |