ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Սաղաթելյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-045-03.07.2017-ՊԻՄԻ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:
Առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածում «4-րդ պարբերության» բառերը փոխարինել «4-րդ մասի» բառերով՝ նկատի ունենալով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջները:
Հարգանքով` ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ