ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
Հարգելի պարոն Սաղաթելյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծի (Կ-114-14.08.2017-ՏՏԳԲ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:
Առաջարկում ենք
- Նախագծի 1-ին հոդվածում «դրա վրա ազդեցություն բառերը փոխարինել «դրանց վրա ազդեցություն բառերով:
- Նախագծի 2-րդ և 3-րդ հոդվածներում «իրականացման բառից հետո լրացնել «պահանջների բառը:
- Նախագծում նախատեսել դրույթներ, համաձայն որոնց կապահովվի բոլոր ընդերքօգտագործողների կողմից մշտադիտարկումների իրականացման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը:
- Նախագծով ապահովել մշտադիտարկումների արդյունքում վերցված նմուշների վերլուծության արդյունքների հավաստիությունն ու ճշգրտությունը:
Հարգանքով` ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ