ԱՌԱՋԱՐԿ
Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Պ-125-05.09.2017,19.10.2017-ՏՀ-011/1) վերաբերյալ
Առաջարկում եմ ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում (Պ-125-05.09.2017,19.10.2017-ՏՀ-011/1)՝ 1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
Առեւտրային ցանցը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե հանդիսանում է չորս կամ ավելի առեւտրային օբյեկտների համախումբ, որում ներառված առևտրային օբյեկտներում՝ հսկիչ դրամարկղային մեքենաներով իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է 1.5 մլրդ դրամի շեմը:»
Հիմնավորում
Առաջարկի ընդունումը պայմանավորված է օրենքի նախագծում առևտրային ցանցում ներառված առևտրային օբյեկտների կողմից իրականացվող մանրածախ առևտրի շրջանառության և գործունեության այլ տեսակների գծով շրջանառության հստակ տարանջատման պահանջով: