ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
Կ-114-14.08.2017,29.09.2017-ՏՏԳԲ-011/2
«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկությունների
Առարկության, առաջարկության հեղինակը¸գրության ամսաթիվը, գրության համարը |
Հոդվածը, կետը, որին վերաբերում է ռաջարկությունը |
Առարկության, առաջարկության բովանդակությունը |
Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը և կատարված փոփոխությունները |
Առաջարկությունները ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյան և Շուշան Սարդարյան (06.10.2017թ.-ի N Ա-771 գրություն) |
Նախագծի 4-րդ հոդվածի 6.2-րդ կետ և 5-րդ հոդվածի 19-րդ կետ |
Խմբագրել հետևյալ բովանդակությամբ. «Ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել կամ, ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում, կայքում տեղադրել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ եռամսյակային կտրվածքով հաղորդում, իսկ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը՝ ամփոփ տարեկան հաշվետվությունը: |
Ընդունվել է մասնակի: Ներկայացված առաջարկությունը ներառվել է մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող ընդերքօգտագործողների պարտավորություններին վերաբերվող դրույթում: Ոչ մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող և օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնող ընդերքօգտագործողների համար սահմանվել է միայն տարեկան հաշվետվություների ներկայացումը, ինչը պայմանավորված է տվյալ տեսակների ընդերքօգտագործման և շրջակա միջավայրի վրա դրսևորվող ազդեցության բնույթով, գործունեության ցածր ռիսկայնությամբ: Նման տարանջատումը կնպաստի ընդերքօգտագործման ոլորտի վարչարարության պարզեցմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը: Նախագծի հոդված 4-ը և հոդված 5-ը ներկայացվել են հետևյալ խմբագրությամբ. «ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.2 կետով. 6.2) յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը, ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը: Ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում՝ ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը տեղադրվում է այդ կայքում: ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ, 20 և 21-րդ կետերով. «19) մետաղական օգտակար հանածոների դեպքում՝ ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ եռամսյակային կտրվածքով հաղորդումը, իսկ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը՝ ամփոփ տարեկան հաշվետվությունը: Ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում՝ ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը տեղադրվում է այդ կայքում: 20) ոչ մետաղական օգտակար հանածոների դեպքում՝ մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը, ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել ընդերքօգտագործման հետեվանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը: Ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում՝ ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը տեղադրվում է այդ կայքում: 21) յուրաքանչյուր 5 տարին մեկ վերանայել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող աշխատանքների ծրագիրը և դրանց իրականացման մշտադիտարկման ցուցիչները: |
Ընդունվել է |
ՀՀ Կառավարություն, ՀՀ ԱԺ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյան (ՀՀ Ազգային Ժողովի 2017 թվականի հոկտեմբերի 6-ի նիստում բանավոր հնչեցրած) |
Նախագծի 1-ին հոդված |
1. «դրա վրա ազդեցություն բառերը փոխարինել «դրանց վրա ազդեցություն բառերով: |
Ընդունվել է: Նախագծի հոդված 1-ը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-280-Ն ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 47-րդ կետով. «47) ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկում` ժամանակի և տարածության մեջ պարբերաբար ուսումնասիրությունների միջոցով շրջակա միջավայրի ու բնական ռեսուրսների վիճակի և դրանց վրա ազդեցություն ունեցող գործոնների դիտարկման, վիճակի գնահատման ու կանխատեսման գործընթաց: |
Ընդունվել է |
Նախագծի 2-րդ հոդված՝ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 24-րդ կետ և նախագծի 3-րդ հոդված՝ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետ |
2. «իրականացման բառից հետո լրացնել «պահանջների բառը: |
Ընդունվել է: Նախագծի հոդված 2-ով ներկայացվող ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 24-րդ կետը և հոդված 3-ով ներկայացվող ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը ներկայացվել են հետևյալ խմբագրությամբ. «24) ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգի սահմանումը»: ««15) ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգի մշակումը,: |
Ընդունվել է |
|
Օրենքի նախագիծ |
3. Նախագծում նախատեսել դրույթներ, համաձայն որոնց կապահովվի բոլոր ընդերքօգտագործողների կողմից մշտադիտարկումների իրականացման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը: |
Ընդունվել է: Նախագծի հոդված 3-ով ներկայացվող ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետը ներկայացվել են հետևյալ խմբագրությամբ. «16) ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ներկայացված հաշվետվությունների ընդունումը, դրանց վերաբերյալ միասնական համակարգի ստեղծումը, վարումը, տնօրինումը և հրապարակայնացումը»: |
Ընդունվել է |
|
ՀՀ Կառավարություն, ՀՀ ԱԺ պատգամավոր ՀՀ ԱԺ պատգամավորներ Շուշան Սարդարյան և Խոսրով Հարությունյան (ՀՀ Ազգային Ժողովի 2017 թվականի հոկտեմբերի 6-ի նիստում բանավոր հնչեցրած)
|
Օրենքի նախագիծ |
Նախագծով ապահովել մշտադիտարկումների արդյունքում վերցված նմուշների վերլուծության արդյունքների հավաստիությունն ու ճշգրտությունը: |
Ընդունվել է: Նախագծի հոդված 4-ում և հոդված 5-ում ավելացվել է դրույթ հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում մշտադիտարկումերի նպատակով վերցված նմուշների վերլուծության վերաբերյալ: Հոդվածները ներկայացվել են հետևյալ խմբագրությամբ. «ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.2 կետով. 6.2) յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը, ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը: Ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում՝ ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը տեղադրվում է այդ կայքում: ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ, 20 և 21-րդ կետերով. «19) մետաղական օգտակար հանածոների դեպքում՝ ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ եռամսյակային կտրվածքով հաղորդումը, իսկ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը՝ ամփոփ տարեկան հաշվետվությունը: Ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում՝ ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը տեղադրվում է այդ կայքում: 20) ոչ մետաղական օգտակար հանածոների դեպքում՝ մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը, ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել ընդերքօգտագործման հետեվանքով բնապահպանական կորուստների նվա-զեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը: Ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում՝ ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմա-գրված, համապատասխան հավաստա-գրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը տեղադրվում է այդ կայքում: |
Ընդունվել է |