ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Սաղաթելյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-048-03.07.2017,20.10.2017-ՊԻՄԻ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.
Առաջարկում ենք նախագծի 3-րդ հոդվածը երկրորդ «համաձայնությամբ» բառից հետո լրացնել «բառերով» բառով, իսկ 4-րդ հոդվածում «խմբագրությամբ» բառը փոխարինել «բովանդակությամբ» բառով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջները:
Հարգանքով` ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ