ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Սաղաթելյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներիի նախագծերի փաթեթի (Կ-041-29.06.2017-ՊԻՄԻ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.
Առաջարկում ենք՝
1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 5-րդ հոդվածում «երեք» բառը փոխարինել «վեց» բառով, քանի որ նախատեսված եռամսյա ժամկետը հնարավոր է բավարար չլինի ոլորտի մասնագետների կողմից կառավարության որոշմամբ թմրամիջոցների և այլ նյութերի չափերը պատշաճ սահմանելու համար:
2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 6-րդ հոդվածում «երեք» բառը փոխարինել «վեց» բառով, քանի որ նախատեսված եռամսյա ժամկետը հնարավոր է բավարար չլինի ոլորտի մասնագետների կողմից կառավարության որոշմամբ թմրամիջոցների և այլ նյութերի չափերը պատշաճ սահմանելու համար:
Հարգանքով` ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ