ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Սաղաթելյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Բույսերի սորտերի պահպանության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-055-07.07.2017,04.10.2017-ՏՏԳԲ-011/1, Կ-0551-3 -07.07.2017,04.10.2017-ՏՏԳԲ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:
- «Բույսերի սորտերի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի`
1) 1-ին հոդվածում «իրավունքի» բառից հետո լրացնել «անվավեր ճանաչման և» բառերը՝ նկատի ունենալով, որ օրենքի նախագծում առկա են նաև բուծողի իրավունքների անվավեր ճանաչմանը վերաբերող դրույթներ,
2) 2-րդ հոդվածի 1-ին մասի`
ա. 1-ին կետի «գ» ենթակետում «սույն հոդվածի ա. կամ բ. կետերում» բառերը փոխարինել «սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա. կամ բ. ենթակետերում» բառերով՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջների.
բ. 5-րդ կետում «հիմնվել է» բառից հետո «1972» թիվը փոխարինել «1961» թվով,
3) 3-րդ հոդվածի 1-ին մասը հանել, քանի որ դրա դրույթները կրկնում են նախագծի 1-ին հոդվածի դրույթները՝ երկուսում էլ խոսքը գնում է օրենքի կարգավորման առարկայի մասին: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնց համաձայն իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները,
4) 4-րդ հոդվածի 2-րդ մասում՝
ա. «1) մասում» բառերը փոխարինել «1-ին մասում» բառերով.
բ. «20-րդ հոդվածի» բառերը փոխարինել «19-րդ հոդվածի» բառերով՝ նկատի ունենալով, որ սորտի անվանման մասին խոսքը գնում է 19-րդ հոդվածի դրույթներում,
5) 19-րդ հոդվածի 1-ին մասում «4-րդ կետով» բառերը փոխարինել «4-րդ մասով» բառերով՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջների:
- «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի`
1) 1-ին հոդվածում «խմբագրությամբ» բառը փոխարինել «բովանդակությամբ» բառով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջները,
2) 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածներում «Բույսի» բառը փոխարինել «Բույսերի» բառով, քանի որ խոսքը գնում է «Բույսերի սորտերի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մասին:
- «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի`
1) 5-րդ հոդվածում «6 տարի» բառերը փոխարինել «վեց տարի» բառերով՝ նկատի ունենալով «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները,
2) 7-րդ հոդվածը միացնել 3-րդ հոդվածին՝ նկատի ունենալով, որ 7-րդ հոդվածի փոփոխությունները նույնպես վերաբերում են 3-րդ և 13-րդ հոդվածներին:
- «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի`
1) 1-ին հոդվածը խմբագրել՝ նկատի ունենալով, որ 28-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված է «արդյունաբերական նմուշի» բառերը, այնինչ նախագծի 1-ին հոդվածում նշվում է «արդյունաբերական նմուշների» բառերը,
2) 2-րդ հոդվածում «խմբագրությամբ» բառը փոխարինել «բովանդակությամբ» բառով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջները: