ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
«Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի և կից Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
№ |
Առաջարկու թյան (փոփոխության, լրացման) հեղինակը |
Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկությունը |
Առաջարկություն (փոփոխություն, լրացում) |
Առաջարկության վերաբերյալ հեղինա կի (հիմնական զեկուցողի) եզրակացություն |
Առաջարկություն ները ընդունելու կամ մերժելու վերաբերյալ ՖՎԲ հանձնաժողովի որոշումը |
1. |
ՀՀ կառավարություն |
Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մաս |
Նախագծի 5-րդ հոդվածի՝ 1) 2-րդ մասի՝ ա. համարակալումը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներին, համաձայն որոնց՝ հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: բ. 5-րդ կետում «և» բառը փոխարինել «կամ» բառով. 2) 3-րդ մասում «(այսուհետ՝ հաշվեքննություն)» բառերը կիրառվում են հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող ստուգման, իսկ նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետում՝ արտաքին պետական հաշվեքննության իմաստով: Այս առումով նշված մասում «(այսուհետ՝ հաշվեքննություն)» բառերն անհրաժեշտ է փոխարինել «(այսուհետ՝ նաև հաշվեքննություն)» բառերով: |
Ընդունելի է |
Ընդունված է |
2. |
ՀՀ կառավարություն |
Նախագծի 16-րդ հոդված |
Նախագծի 16-րդ հոդվածի` 1) 9-րդ մասում խոսք է գնում հաշվեքննիչ պալատի կողմից նիստում քննարկման և հաստատման ենթակա հարցերի մասին, մինչդեռ նույն մասի 19-րդ կետի դրույթները վերաբերում են հաշվեքննիչ պալատի կողմից առանց լիազորագրի գործելու և լիազորագրեր տալուն: Այս առումով նախագծի հիշյալ դրույթներն անհրաժեշտ է խմբագրել, 2) 10-րդ և 11-րդ մասերի դրույթներն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին, համաձայն որոնց՝ հոդվածները կարող են ունենալ վերնագրեր, հոդվածների վերնագրերը պետք է համապատասխանեն հոդվածների բովանդակությանը. |
Ընդունելի է |
Ընդունված է |
3. |
ՀՀ կառավարություն |
Նախագծի 17-րդ հոդված, 22-րդ հոդված |
Նախագծի 17-րդ հոդվածի 1-ին մասի «կրթություն և», 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «ղեկավար՝» և 2-րդ կետը «տեղակալ՝» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված» բառերով։ |
Ընդունելի է |
Ընդունված է |
4. |
ՀՀ կառավարություն |
Նախագծի 20-րդ հոդված |
20-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը «պալատի» բառից հետո լրացնել «սույն հոդվածի 1-ին մասում նշված կարգով ներկայացված» բառերով. |
Ընդունելի է |
Ընդունված է |
5. |
ՀՀ կառավարություն |
Նախագծի 23-րդ հոդված |
Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվում են Հաշվեքննիչ պալատի գործունեության իրականացման սկզբունքները, մինչդեռ գործունեության սկզբունքներն արդեն իսկ նախատեսված են նախագծի 2-րդ գլխի դրույթներում: Այս առումով նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասի խմբագրությունը քննարկման առարկա է: Կարծում ենք, որ նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասում խոսքը պետք է գնա հաշվեքննության իրականացման սկզբունքների մասին: |
Ընդունելի է |
Ընդունված է |
6. |
ՀՀ կառավարություն |
Նախագծի 24-րդ հոդված |
24-րդ հոդվածի մասերի և կետերի համարակալումը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներին, համաձայն որոնց՝ հոդվածները, մասերը և կետերը համարակալվում են արաբական թվանշաններով, հոդվածի ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով, հոդվածների և մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով. |
Ընդունելի է |
Ընդունված է |
7. |
ՀՀ կառավարություն |
Նախագծի 30-րդ հոդված |
30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հաշվեքննիչ պալատը գործունեության ծրագիրը, ընթացիկ եզրակացությունները, պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը և իր գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը հաշվեքննիչ պալատի կողմից հաստատվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է Ազգային ժողով և Հայաստանի Հանրապետության կառավարություն, միաժամանակ դրանք տեղադրում է հաշվեքննիչ պալատի պաշտոնական ինտերնետային կայքում: Մինչդեռ նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիշյալ փաստաթղթերը հրապարակվում են նաև www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Այս առումով նախագծի հիշյալ դրույթներն անհրաժեշտ է համապատասխանեցնել միմյանց: |
Ընդունելի է |
Ընդունված է |
8. |
ՀՀ կառավարություն |
|
Նախագծում միաժամանակ կիրառվում են «ինտերնետային կայք» և «պաշտոնական ինտերնետային կայք» եզրույթները: Այս առումով հիշյալ դրույթները անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներին, համաձայն որոնց՝ նորմատիվ իրավական ակտում միևնույն հասկացությունը սահմանելիս կամ միևնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ. |
Ընդունելի է |
Ընդունված է |
9. |
ՀՀ կառավարություն |
Նախագծի 34-րդ հոդված |
34-րդ հոդվածի՝ 1) 3-րդ մասի դրույթների համաձայն՝ հաշվեքննության առաջադրանքի նախագիծը կազմում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը և ներկայացնում է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքները համակարգող հաշվեքննիչ պալատի անդամին` ստորագրության: Այս առումով առաջարկում ենք «ստորագրության» բառը փոխարինել «հավանության» բառով. 2) 7-րդ մասով նախատեսված կասեցման հիմքերի մեջ սահմանվել է նաև հաշվեքննության ընթացքում առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտության առաջանալը: Այս առումով անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ տեղեկությունների մասին է խոսքը, քանի որ արդյունքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, որի պարագայում հաշվեքննության իրականացումն անընդհատ կարող է երկարաձգվել. |
Ընդունելի է |
Ընդունված է |
10. |
ՀՀ կառավարություն |
Նախագծի 41-րդ հոդված |
41-րդ հոդվածի 3-րդ մասում «կարգավորվում են» բառերից հետո «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները. |
Ընդունելի է |
Ընդունված է |
11. |
ՀՀ կառավարություն |
Նախագծի 43-րդ հոդված |
Նախագծի 43-րդ հոդվածի 1-ին մասն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հանրապետության նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձման օրը:»: |
Ընդունելի է |
Ընդունված է |
12. |
ՀՀ ԱԺ պատգամավոր Գ. Մինասյան |
Նախագծի 18-րդ հոդված |
Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5) կետում « ստորագրում» բառը փոխել « վավերացնում» բառով
|
Ընդունելի է |
Ընդունված է |
13. |
ՀՀ ԱԺ պատգամավոր Գ. Մինասյան |
Նախագծի 26-րդ հոդված |
Նախագծի 26-րդ հոդվածի՝ 1. 1-ին մասում «տորագրման» բառը փոխարինել « վավերացման» բառով: 2. 2-րդ մասում « ստորագրվելուց» բառը փոխարինել « վավերացնելուց» բառով: |
Ընդունելի է |
Ընդունված է |
14. |
ՀՀ ԱԺ պատգամավոր Գ. Մինասյան |
Նախագծի 36-րդ հոդված |
Նախագծի 36-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետում « ակընհայտ» բառը փոխարինել «առերևույթ » բառով:
|
Ընդունելի է |
Ընդունված է |
15. |
ՀՀ ԱԺ պատգամավոր Գ. Մինասյան |
Նախագծի 43-րդ հոդվածի |
43-րդ հոդվածի 3-րդ մասում « գործունեության 1-ին ծրագիրը » բառերը հանել |
Ընդունելի է |
Ընդունված է |