ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (Կ-186-16.11.2017-ՊԻՄԻ-011/0) ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՐԱՎՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ
N |
ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ |
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ |
ԱՌԱՋԱՐԿԸ |
ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ |
|
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի նախագծի (Կ-186-16.11.2017-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ |
|||||
1 |
Պատգամավոր Հակոբ Հակոբյան |
Հոդված 3 |
Առաջարկում եմ նախագծի 3-րդ հոդվածում տալ «ֆիզիկական տառապանք» և «հոգեկան ուժեղ տառապանք» հասկացությունների սահմանումները: Չնայած նրան, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով տրված են այդ սահմանումները, պետք է նշել, որ այս օրենքի իմաստով ենթադրվում է, որ այդ սահմանումները այլ են: |
|
|
2. |
Պատգամավոր Հակոբ Հակոբյան |
Հոդված 3, 2-րդ մաս |
Առաջարկում եմ նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ ենթակետը վերանայել և վերախմբագրել 4-րդ ենթակետի հետ: «Անտեսում» հասկացությունը բռնության տեսակ համարելը վերանայել, կամ՝ այն միավորել տնտեսական բռնության տեսակի հետ: |
|
|
3. |
Պատգամավոր Աղվան Վարդանյան |
Հոդված 3, 2-րդ մաս
|
Առաջարկում եմ նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում կատարել համապատասխան լրացումներ՝ չափահաս գործունակ զավակների կողմից անգործունակ ծնողների համար անհրաժեշտ նվազագույն պայմանները (սնունդ, հագուստ, կացարան, բժշկական օգնություն և սպասարկում) դիտավորությամբ չբավարարելը անտեսման սահմանման մեջ ներառելու համար: |
|
|
4. |
Պատգամավորներ Հակոբ Հակոբյան Աղվան Վարդանյան |
Հոդված 4, 1-ին մաս
|
Առաջարկում ենք նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի ա/ կետում «անկախ համատեղ բնակության հանգամանքից» արտահայտությունը տեղափոխել «ամուսին» բառից առաջ: |
|
|
5. |
Պատգամավորներ Հակոբ Հակոբյան Աղվան Վարդանյան |
Հոդված 4, 1-ին մաս
|
Առաջարկում ենք նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետում «ապաստարան» բառը փոխարինել «ընտանիքում բռնության ենթարկված անձի հոգածության կենտրոն» բառով: |
|
|
7 . |
Պատգամավորներ Հակոբ Հակոբյան Աղվան Վարդանյան |
Հոդված 8, 4-րդ մաս |
Առաջարկում ենք նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ մասում ավելացնել դրույթ հետևյալ բովանդակությամբ. «Բռնության ենթարկված անձի դիմումի հիման վրա, դատարանի պատճառաբանված որոշմամբ, «6 ամիս» և «3 ամիս» ժամկետները կարող են կրճատվել կամ ուժը կորցրած ճանաչվել: |
|
|
8. |
Պատգամավորներ Հակոբ Հակոբյան Աղվան Վարդանյան |
Հոդված 11, 3-րդ մաս |
Առաջարկում ենք նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մասի «ամսեկան առնվազն» բառերը փոխարինել «ամսեկան առնվազն մեկ անգամ» բառերով: |
|
|
9. |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Նախագիծ |
Օրենքի նպատակները շարադրել նախաբանի տեսքով |
|
|
10. |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 1 |
1-ին հոդվածից հանել օրենքի նպատակները |
|
|
11. |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 2, 1-ին մաս |
2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «ընտանիքում» բառը փոխարինել «ընտանեկան» բառով |
|
|
12. |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 3, 1-ին մաս |
3-րդ հոդվածի 1-ին մասում «համարվում» բառից հետո լրացնել «սույն օրենքով սահմանված» բառերը, իսկ «արարքը» բառից հետո լրացնել «կամ անտեսումը» բառերը |
|
|
13. |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 4, 1-ին մաս |
4-րդ հոդվածի 1-ին մասում «Սույն օրենքի իմաստով օգտագործվող հիմնական հասկացություններն են» բառերը փոխարինել «Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները սույն օրենքում ունեն հետևյալ իմաստները» բառերով |
|
|
14. |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Նախագիծ |
Նախագծի ողջ տեքստում «Աջակցության կենտրոն» բառերը փոխարինել «աջակցության կենտրոն» բառերով |
|
|
15. |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 4, 1-ին մաս |
4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «անկախ կազմակերպաիրավական ձևից» բառերը |
|
|
16. |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 4, 1-ին մաս |
4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «ընտանիքում բռնություն գործադրած անձ`» բառերից հետո լրացնել «ֆիզիկական» բառը |
|
|
17. |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 4, 1-ին մաս |
4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «ընտանիքում բռնության ենթարկված անձ`» բառերից հետո լրացնել «ֆիզիկական» բառը. |
|
|
18. |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 4, 1-ին մաս |
4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից հանել «Ընտանիքում բռնության ենթարկված անձն իրավունք ունի օգտվելու անվճար իրավաբանական և առաջնային բժշկական օգնությունից, ընտանիքում բռնության ենթարկվածների աջակցության հատուկ հաշվեհամարից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում, Աջակցության կենտրոնի, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև ապաստարանի կողմից տրամադրվող ծառայություններից» բառերը. |
|
|
19. |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 6, 1-ին մաս |
6-րդ հոդվածի 1-ին մասում «ընտանիքում» բառից առաջ հանել «առերևույթ» բառը, և այն լրացնել «հանցակազմի հատկանիշներ» բառերից հետո.
|
|
|
20. |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 6, 1-ին մաս |
6-րդ հոդվածի 1-ին մասում «24 ժամվա ընթացքում» բառերը փոխարինել «հնարավորինս սեղմ ժամկետում» բառերով. |
|
|
21. |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 6, 2-րդ մաս |
6-րդ հոդվածի 2-րդ մասում «պատվիրված փոստի միջոցով» բառերից հետո լրացնել «՝ նրա հաշվառման վայր» բառերը.
|
|
|
22. |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 7, 3-րդ մաս |
7-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում «կայացման» բառը փոխարինել «մասին իրազեկելու» բառերով.
|
|
|
23. |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 7, 3-րդ մաս |
7-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում «ոստիկանին» բառը փոխարինել «Ոստիկանության ծառայողին« բառերով.
|
|
|
24. |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 7, 4-րդ մաս |
7-րդ հոդվածի 4-րդ մասում «միջամտության» բառը փոխարինել «սահմանափակման» բառով.
|
|
|
25. |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 7, 7-րդ մաս |
7-րդ հոդվածի 7-րդ մասում «պատվիրված փոստի միջոցով» բառերից հետո լրացնել «՝ նրա հաշվառման վայր» բառերը.
|
|
|
26. |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 7, 15-րդ մաս |
7-րդ հոդվածի 15-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Անհետաձգելի միջամտության որոշման մեջ նշվում են դրա բողոքարկման ժամկետը և մարմինը, ներառյալ դատարանը, որին որոշումը կարող է բողոքարկվել, ինչպես նաև այն խախտելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները: Անհետաձգելի միջամտության որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով՝ ընտանիքում բռնություն գործադրած անձին դրա մասին իրազեկելուց հետո հնգօրյա ժամկետում, ինչպես նաև դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Որոշման դեմ բողոք բերելը չի կասեցնում որոշման կատարումը: Վարչական բողոքը քննվում և դրա հիման վրա որոշում է կայացվում այն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում:». |
|
|
27. |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 8, 5-րդ մաս |
8-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետում «ընտանիքում» բառը փոխարինել «ընտանեկան» բառով.
|
|
|
28. |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 8, 7-րդ մաս |
8-րդ հոդվածի 7-րդ մասում «որոշումները» բառերը փոխարինել «ակտերը» բառով.
|
|
|
29. |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 11, 3-րդ մաս |
11-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ոստիկանության ծառայողը և տարածքային մարմնի սոցիալական աշխատողը կանխարգելիչ հաշվառման շրջանակում ամսեկան առնվազն մեկ հանդիպում են ունենում հաշվառման վերցված և ընտանիքում բռնության ենթարկված անձանց հետ և բացատրական աշխատանքներ իրականացնում: Տարածքային մարմնի սոցիալական աշխատողը մշտադիտարկման ընթացքում բռնության կրկնման վտանգ հայտնաբերելու դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնում է Ոստիկանությանը:
|
|
|
30. |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 14, 2-րդ մաս |
14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «և իրավապահ մարմինների» բառերը փոխարինել «,Ոստիկանության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի, դատախազության» բառերով. |
|
|
31. |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 14, 3-րդ մաս |
14-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան» բառերը փոխարինել «Մարդու իրավունքների պաշտպան» բառերով.
|
|
|
32. |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 17, 1-ին մաս |
17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «սահմանում է» բառից առաջ լրացնել «ապահովում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար անհատույց առաջնային բժշկական օգնություն,» բառերը.
|
|
|
33. |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 17, 1-ին մաս |
17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «իրավապահ մարմիններին» բառերը փոխարինել «Ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին կամ դատախազությանը» բառերով.
|
|
|
34. |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 17, 1-ին մաս |
17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «իրավապահ մարմիններին» բառերը փոխարինել «Ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին կամ դատախազությանը» բառերով. |
|
|
35. |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 20, 5-րդ մաս |
20-րդ հոդվածի 5-րդ մասը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Անձին ապաստարանում տեղավորելու վերաբերյալ որոշումը պետք է լինի պատճառաբանված:». |
|
|
36. |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 20, 6-րդ մաս |
20-րդ հոդվածի 6-րդ մասում «ուսման հնարավորություններով» բառերը փոխարինել «դասապատրաստման համար անհրաժեշտ կահավորմամբ և պիտույքներով տարածություն.». |
|
|
37. |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 23, 2-րդ մաս |
23-րդ հոդվածի 2-րդ մասում «Նույն ժամկետում» բառերը փոխարինել «Վարչապետը հաստատում է Լիազոր մարմնին առընթեր խորհրդի անհատական կազմը, իսկ» բառերով.
|
|
|
38. |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Նախագիծ |
Նախագծի ողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը փոխարինել «Կառավարություն» բառով.
|
|
|
«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (Կ-186.3-16.11.2017-ՊԻՄԻ-011/0) |
|||||
1. |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 2 |
2-րդ հոդվածով լրացվող 201.4-րդ հոդվածի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ. «Դատական ակտը»
|
|
|