Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ
Կ-055-07.07.2017-ՏՏԳԲ
ՀՀ Ազգային Ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Բույսերի սորտերի պահպանության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և արդարադատության նախարարության առաջարկությունների
Առաջարկի (փոփոխության, լրացման) հեղինակը. |
Առաջարկը (փոփոխությունը, լրացումը) |
Առաջարկը (փոփոխությունը, լրացումը) ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հիմնական զեկուցողի եզրակացությունը |
Առաջարկն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը
|
1 |
2 |
3 |
4 |
ՀՀ կառավարություն Բանավոր առաջարկություն
|
1. <<Բույսերի սորտերի պահպանության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում <<հիմնվել է>> բառից հետո <> թիվը փոխարինել <> թվով: 2. «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի. 1) 1-ին հոդվածում «իրավունքի» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «անվավեր ճանաչման և» բառերը՝ նկատի ունենալով, որ օրենքի նախագծում առկա են նաև բուծողի իրավունքների անվավեր ճանաչմանը վերաբերող դրույթներ: 2) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետում «սույն հոդվածի ա. և բ. կետերում» բառերն անհրաժեշտ է փոխարինել «սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա. և բ. ենթակետերում» բառերով՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջների: 3) 3-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները կրկնում են նախագծի 1-ին հոդվածի դրույթները, քանի որ երկուսում էլ խոսքը գնում է օրենքի կարգավորման առարկայի մասին: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ ,,Իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնց համաձայն իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները: 4) 4-րդ հոսդվածում «1) մասում» բառերն անհրաժեշտ է փոխարինել «1-ին մասում» բառերով, իսկ «20-րդ հոդվածի» բառերը փոխարինել «19-րդ հոդվածի» բառերով՝ նկատի ունենալով, որ սորտի անվանման մասին խոսքը գնում է 19-րդ հոդվածի դրույթներում: 5) 19-րդ հոդվածի 1-ին մասում «սույն հոդվածի 4-րդ կետով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «սույն հոդվածի 4-րդ մասով» բառերով՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջների: 3. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի. 1) 1-ին հոդվածում «խմբագրությամբ» բառն անհրաժեշտ է փոխարինել «բովանդակությամբ» բառով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջները: 2) 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածներում «Բույսի» բառն անհրաժեշտ է փոխարինել «Բույսերի» բառով, քանի որ խոսքը գնում է «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքի մասին: 4. ««Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի. 1) 5-րդ հոդվածում «6 տարի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «վեց տարի» բառերով՝ նկատի ունենալով «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները: 2) 7-րդ հոդվածն անհրաժեշտ է միացնել 3-րդ հոդվածին՝ նկատի ունենալով, որ 7-րդ հոդվածի փոփոխությունները նույնպես վերաբերում են 3-րդ և 13-րդ հոդվածներին: 3) Նախագծում անհրաժեշտ է վերանայել հոդվածների համարակալման հաջորդականությունը, մասնավորապետ՝ 8-րդ հոդվածին պետք հաջորդի 9-րդ հոդվածը, այլ ոչ թե 10-րդ հոդվածը: 5.««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի. 1) 1-ին հոդվածն անհրաժեշտ է խմբագրել՝ նկատի ունենալով, որ 28-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված է «արդյունաբերական նմուշի» բառերը, այնինչ նախագծի 1-ին հոդվածում նշվում է «արդյունաբերական նմուշների» բառերը: 2) 2-րդ հոդվածում «խմբագրությամբ» բառն անհրաժեշտ է փոխարինել «բովանդակությամբ» բառով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջները:
|
Ընդուվել է Կատարվել է համապատասխան փոփոխություն
|
Ընդուվել է
|