Կ-0491-03.07.2017-ՏՏԳԲ
Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ
««ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՍՏԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Առաջարկի (փոփոխության, լրացման) հեղինակը. |
Նախագծի այն մասը, որին վերաբերում է առաջարկը |
Առաջարկը (փոփոխությունը, լրացումը) |
Առաջարկը (փոփոխությունը, լրացումը) ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հիմնական զեկուցողի եզրակացությունը |
Առաջարկն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը |
1. |
2. |
3. |
4. |
5. |
ՀՀ կառավարություն բանավոր առաջարկություն |
««Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր 15-րդ, 16-րդ և 17-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ. «15) տեղական արտադրության` սպանդից ստացված փաթեթավորված և մակնշված թարմ կամ պաղեցված կամ սառեցված սպանդային մթերքի (մսեղիք, կիսամսեղիք, մսեղիքի քառորդ, տեսակավորված ոսկրոտ և անոսկր միս, աղացած միս, ծեծած միս և դրանցից ստացված կիսապատրաստվածքներ, պոչ և դմակ, նախաբազկի և սրունքի հոդեր, պարենքիմատոզ օրգաններ, ենթամաշկային և ընդերային ճարպ, ուղեղ, արյուն, լեզու, ամորձի, գլուխ) դեպքում սպանդանոցի անվանումը, սպանդի ամսաթիվը. 16) տեղական արտադրության` սպանդից ստացված չփաթեթավորված և չմակնշված թարմ կամ պաղեցված կամ սառեցված սպանդային մթերքի (մսեղիք, կիսամսեղիք, մսեղիքի քառորդ, տեսակավորված ոսկրոտ և անոսկր միս, աղացած միս, ծեծած միս և դրանցից ստացված կիսապատրաստվածքներ, պոչ և դմակ, նախաբազկի և սրունքի հոդեր, պարենքիմատոզ օրգաններ, ենթամաշկային և ընդերային ճարպ, ուղեղ, արյուն, լեզու, ամորձի, գլուխ) դեպքում՝ տեղեկատվական թերթիկում կամ ուղեկցող փաստաթղթում սպանդանոցի անվանումը, սպանդի ամսաթիվը. 17) վերամշակման դեպքում կիսապատրաստվածքի և մսամթերքի մեջ նաև մսի տեղական արտադրության սպանդանոցային ծագման և/կամ ներմուծված լինելու մասին տեղեկատվությունը՝ բաղադրության մեջ տեղական արտադրության և ներմուծված մսի համամասնությամբ:»: |
««Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի Հոդված 2-րդ շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր 15-րդ, 16-րդ և 17-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ. 15) տեղական արտադրության, սպանդից գոյացած և չվերամշակված, թարմ կամ պաղեցված կամ սառեցված, փաթեթավորված և մակնշված մսեղիքի, կիսամսեղիքի, քառորդ մսեղիքի, տեսակավորված ոսկրոտ և անոսկր մսի, աղացած և ծեծած մսի, պոչի և դմակի, վերջույթների՝ նախաբազկի և սրունքի հոդերից անջատված, ներքին օրգանների (լյարդ, փայծախ, սիրտ, երիկամ, թոք, ըմպան, շնչափող, ստոծանի, թռչնի ստամոքս, որոճող կենդանիների կտրիչ), ենթամաշկային և ընդերային ճարպի, ուղեղի, արյան, լեզվի, ամորձիների, գլխի, կրծի դեպքում՝ սպանդանոցի անվանումը, սպանդի ամսաթիվը. 16) տեղական արտադրության, սպանդից գոյացած և չվերամշակված, թարմ կամ պաղեցված կամ սառեցված, չփաթեթավորված և չմակնշված մսեղիքի, կիսամսեղիքի, քառորդ մսեղիքի, տեսակավորված ոսկրոտ և անոսկր մսի, աղացած և ծեծած մսի, պոչի և դմակի, վերջույթների՝ նախաբազկի և սրունքի հոդերից անջատված, ներքին օրգանների (լյարդ, փայծախ, սիրտ, երիկամ, թոք, ըմպան, շնչափող, ստոծանի, թռչնի ստամոքս, որոճող կենդանիների կտրիչ), ենթամաշկային և ընդերային ճարպի, ուղեղի, արյան, լեզվի, ամորձիների, գլխի, կրծի դեպքում՝ տեղեկատվական թերթիկում կամ ուղեկցող փաստաթղթում նշվում է սպանդանոցի անվանումը, սպանդի ամսաթիվը. 17) սպանդից գոյացած մթերքի վերամշակման դեպքում կիսապատրաստվածքի և մսամթերքի մեջ նաև՝ մսի տեղական արտադրության, սպանդանոցային ծագման և/կամ ներմուծված լինելու մասին տեղեկատվությունը՝ բաղադրության մեջ տեղական արտադրության կամ ներմուծված մսի համամասնությամբ:»: |
ընդունվել է
|
ընդունվել է
|