Կ-145-04.10.2017-ՏՏԳԲ
Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ
«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Առաջարկի (փոփոխության, լրացման) հեղինակը. |
Առաջարկության բովանդակությունը |
Առաջարկը (փոփոխությունը, լրացումը) |
Առաջարկը (փոփոխությունը, լրացումը) ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հիմնական զեկուցողի եզրակացությունը |
Առաջարկն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը |
1. |
2. |
3. |
4. |
5. |
ՀՀ ԱԺ պատգամավոր Արաիկ Հովհաննիսյան
Բանավոր առաջարկություն
|
Սահմանամերձ համայնքների խոշորացման արդյունքում խոշորացված համայնքի կազմում ընդգրկվել են ինչպես նախկին սահմանամերձ, այնպես էլ ոչ սահմանամերձ համայնքներ։ Առաջարկվում է օրենքի նախագծով ընդգծել, որ օրենքի կարգավորումները տարածվում են մինչև համայնքների խոշորացման գործընթացը հաստատված ցանկում ընդգրկված սահմանամերձ համայնքների բնակավայրերի վրա:(հոդված 1. վերաշարադրել) |
«Հոդված 1. «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-203-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածում «համայնքներին» բառը փոխարինել «համայնքների բնակավայրերին (այսուհետ՝ սահմանամերձ համայնք)» բառերով։»: |
Առաջարկությունն ընդունվել է: Կատարվել է համապատասխան փոփոխություն |
Ընդունելի է: |