Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ Ն Ե Ր
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
N |
Առաջարկի հեղինակը |
Նախագծի վերնագիրը, հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկը |
Առաջարկի տեքստը կամ բովանդակությունը
|
1. |
ՀՀ կառավարություն |
««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մաս |
Լրացնել նոր դրույթով հետևյալ բովանդակությամբ. « Ծրագիրը միևնույն նպատակին հասնելուն ուղղված քաղաքականության իրագործման միջոցառումների (այսուհետ` ծրագրի միջոցառումներ) տրամաբանական խմբավորումն է:» |
2. |
ՀՀ կառավարություն |
««Հայաստանի Հանրապետու թյան բյուջետային համակար գի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի 2-րդ մաս, 1-ին հոդվածի 3-րդ մաս, 4-րդ հոդվածի 1-3-րդ մասեր, 5-րդ հոդվածի 5-րդ մաս, 6-րդ հոդվածի 1-2-րդ մասեր, 7-8-րդ հոդվածների, 11-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասեր, 14-15-րդ հոդվածներ, ««Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-2-րդ մասեր |
«17.1-ին եւ 17.2-րդ մասեր հետեւյալ բավոնադակությամբ» բառերն փոխարինել «նոր՝ 17.1-ին եւ 17.2-րդ մասեր» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները: |
3. |
ՀՀ կառավարություն |
Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մաս. |
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածը լրացնել է 18.1-ին մասով, որտեղ տրվում է ծրագրի միջոցառման հասկացությունը, մինչդեռ այդ հասկացությունը տրված է նաեւ նույն հոդվածի 18-րդ մասում, ընդ որում՝ այլ բառերով: |
4. |
ՀՀ կառավարություն |
Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մաս |
Լրացնել ոչ թե «դ1» եւ «դ2», այլ «ե» եւ «զ» կետերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները: Սույն առաջարկության ընդունումը փոփոխություն կատարելու անհրաժեշտություն կառաջացնի նաեւ Նախագծի 15-րդ հոդվածով լրացվող՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասում: |
5. |
ՀՀ կառավարություն |
««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածներ |
Այս նախագիծն ունի երկու 4-րդ հոդվածներ, որոնցից երկրորդ անհրաժեշտ է դարձնել 5-րդ |
6. |
ՀՀ կառավարություն |
Նախագծի 10-րդ հոդված, 11-րդ հոդվածի 1-ին մաս, 12-րդ հոդված, ««Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մաս, 4-րդ հոդվածի 1-ին մաս, ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդված, ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-4-րդ հոդվածներ, ««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-2-րդ հոդվածներ |
«Հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները: |
7. |
ՀՀ կառավարություն |
Նախագծի 16-րդ հոդված |
«ուոժի մեջ են մտնում» բառերն փոխարինել «ուժի մեջ է մտնում» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնները: |
8. |
ՀՀ կառավարություն |
««Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 5-րդ եւ 6-րդ հոդվածներն |
««Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 5-րդ եւ 6-րդ հոդվածներն փոխել տեղերով ՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնները: |
9. |
ՀՀ կառավարություն |
««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդված |
«(այսուհետ՝ Օրենք)» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ այդ նախագիծը համապատասխան օրենքին հղում այլեւս չի պարունակում: |
10. |
ՀՀ կառավարություն |
««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ |
2-րդ հոդվածն առաջարկում ենք դարձնել դրա 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի «ե» կետի երկրորդ նախադասություն՝ նախագիծը լրացնելով անցումային դրույթներով, որը կպարունակի նշում այն մասին, թե երբ է կառավարությունն ընդունելու համապատասխան որոշումը («Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մաս): |