Առաջարկ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ՝ Կ-184-16.11.2017-ՖՎ-011/0) վերաբերյալ
- Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ նոր բովանդակությամբ՝ «2. Գրավառուի կողմից առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման ծանուցումը հանձնելու օրվանից երկու ամսվա ընթացքում գրավատուն կարող է գրավոր համաձայնություն ներկայացնել բռնագանձման որոշման վերաբերյալ: Գրավոր համաձայնությունը ստանալուց հետո երկամսյա ժամկետում գրավի առարկան գրավառուին կամ գրավառուի նշած անձին ի սեփականություն չանցնելու, ուղղակի վաճառքով չիրացվելու, իսկ հրապարակային սակարկությունների միջոցով իրացնելիս` առաջին աճուրդը չանցկացվելու դեպքում երկամսյա ժամկետին հաջորդող ժամանակահատվածի համար տուժանք չի հաշվարկվում մինչեւ գրավի առարկան գրավառուին կամ գրավառուի նշած անձին ի սեփականություն անցնելը, ուղղակի վաճառքով իրացվելը կամ առաջին աճուրդն անցկացվելը:»: