ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԱԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ, ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ,ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱԺ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՎԱԾ ԲԱՆԱՎՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
- ««ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Օրենքի 5-րդ հոդվածի
1) «ա» կետի «գործի» բառը հանել,
2) «գ» կետի «Հանրապետության» բառից հետո լրացնել «պետական» բառը և «նորմատիվ» բառը փոխարինել «նորմատիվային» բառով,
3) «ե» կետի «նորմատիվ» բառը փոխարինել «նորմատիվային» բառով,
4) «ժ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի կառավարման կազմակերպումը», իսկ «ժա» կետը ճանաչել ուժը կորցրած:
- Օրենքի 7-րդ հոդվածի և «սահմանված» բառից առաջ լրացնել «օրենսդրությամբ» բառը:
- Օրենքի 8-րդ հոդվածի
1) 1-ին մասի «պաշտոնի է նշանակում և ազատում գլխավոր ֆինանսիստ» բառերը փոխարինել «օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում է գլխավոր ֆինանսիստ» բառերով,
2) 2-րդ մասի «համապատասխան լիազորությունների դեպքում կարող է կատարել այլ պարտականություններ» բառերը փոխարինել «իրականացնում է օրենսդրությամբ սահմանած այլ լիազորություններ» բառերով:
- Օրենքի 9-րդ հոդվածի
1) 2-րդ մասի «արդյունավետ և հրապարակային օգտագործման» բառերը փոխարինել «արդյունավետ օգտագործման և դրա հրապարակայնության ապահովման» բառերով,
2) 3-րդ մասի
ա. «Գլխավոր ֆինանսիստը պարտավոր է`» բառերը փոխարինել ««Գլխավոր ֆինանսիստը պարտավոր է ապահովել`» բառերով,
բ. «ա», «բ» և «գ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) պետական մարմնի և/կամ համակարգի որևէ պետական հիմնարկի ֆինանսական միջոցների կառավարման` օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը.
բ) պետական մարմնի կողմից սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված պահանջների կատարումը.
գ) պետական մարմնի անունից լիազոր մարմին համապատասխան հաշվետվությունների ներկայացումը` բյուջետային ելքերի գերակատարումը կամ պետական մարմնի կողմից հավաքվող բյուջետային մուտքերի թերակատարումը բացառելու անհնարինության դեպքում:»,
գ. «դ» և «ե» կետերի «ապահովել» բառը հանել:
- Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պետական մարմնի համակարգի յուրաքանչյուր պետական հիմնարկում օրենսդրությամբ սահմանված կարգով և վերադաս պետական մարմնի գլխավոր ֆինանսիստի համաձայնությամբ նշանակվում է հիմնարկի գլխավոր հաշվապահ:»:
- Օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետի «Հանրապետության և» բառերը փոխարինել «Հանրապետության պետական և» բառերով:
- Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի «տարեկան բյուջեն» բառերը փոխարինել «տարեկան հաստատված բյուջեն» բառերով, «Ազգային ժողովի կողմից հաստատված բյուջեում կատարված փոփոխությունները» բառերը փոխարինել «հաստատված բյուջեում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կատարված փոփոխությունները» բառերով և «կառավարության կամ պետական մարմնի լիազորությունների շրջանակներում կատարված վերաբաշխումները» բառերը փոխարինել «հաստատված բյուջեում Հայաստանի Հանրապետության կառավարության և (կամ) պետական մարմնի լիազորությունների շրջանակներում կատարված փոփոխությունները,» բառերով:
- Օրենքի 17-րդ հոդվածի վերնագրի «Հանրապետության» բառից հետո լրացնել «պետական» բառը, 1-ին մասի «Հանրապետության և համայնքների» բառերը փոխարինել «Հանրապետության պետական և համայնքների» բառերով:
- Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 19. Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի կառավարման ապահովումը
Գանձապետարանն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի գծով փոխառու միջոցների ներգրավման, մարման և սպասարկման ծրագրերի մշակման և իրականացման կազմակերպումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի կառավարման ռազմավարական նպատակներին համապատասխան:»:
- Օրենքի 20-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած: