ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Կ-184-16.11.2017-ՖՎ-011/1) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Առաջարկության փոփոխության, լրացման) հեղինակը |
Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկությունը |
Առաջարկությունը (փոփոխությունը, լրացումը) |
Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի եզրակացությունը) |
Առաջարկությունն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը |
|
1 |
2 |
3 |
4 |
|
1 |
«ՀՅԴ» խմբակցություն |
Հոդված 3 |
Առաջարկվում է նախագծի 3-րդ հոդվածով նախատեսոված՝ Օրենսգրքի նոր՝ 372.1-րդ հոդվածի 2-րդ մասը խմբագրել այնպես, որպեսզի բռնագանձման ծանուցումն ուղարկելուց հետո մինչև բռնագանձման իրականացնելը օրենքով նախատեսված երկամսյա ժամկետը չհաշվարկվի սկսած այն պահից, երբ պարտապանը և գրավատուն (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են) տան իրենց համաձայնությունը գրավ դրված գույքի բռնագանձման վերաբերյալ: |
Առաջարկությունն ամբողջությամբ ընդունվել է: Նախագծի 3-րդ հոդվածը համապատասխանաբար վերախմբագրվել է:
|
Ընդունվել է: |