Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 13.12.2017Թ. ՆԻՍՏԻՆ 1-ԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ
N |
Առաջարկության հեղինակը |
Նախագծի հոդվածը, կետը, մասը, որին վերաբերում է առաջարկությունը |
Առաջարկության տեքստը կամբովանդակությունը |
ՀՀ կառավարւթյան դիրքորոշումը |
ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումը |
««ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
|||||
1. |
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյան, Գագիկ Մինասյան, Ռաֆիկ Գրիգորյան, Կարինե Աճեմյան
|
Օրենքի 5-րդ հոդվածի «ա»,«գ»,«ե»,«ժ», «ժա» կետեր
|
1) «ա» կետի «գործի» բառը հանել, 2) «գ» կետի «Հանրապետության» բառից հետո լրացնել «պետական» բառը և «նորմատիվ» բառը փոխարինել «նորմատիվային» բառով, 3) «ե» կետի «նորմատիվ» բառը փոխարինել «նորմատիվային» բառով, 4) «ժ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի կառավարման կազմակերպումը», իսկ «ժա» կետը ճանաչել ուժը կորցրած: |
Առաջարկությունն ընդունվել է և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն |
Հաստատվել է |
2. |
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյան, Գագիկ Մինասյան, Ռաֆիկ Գրիգորյան, Կարինե Աճեմյան
|
Օրենքի 7-րդ հոդված |
Օրենքի 7-րդ հոդվածի և «սահմանված» բառից առաջ լրացնել «օրենսդրությամբ» բառը: |
Առաջարկությունն ընդունվել է և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն |
Հաստատվել է |
3. |
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյան, Գագիկ Մինասյան, Ռաֆիկ Գրիգորյան, Կարինե Աճեմյան
|
Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մաս, 2-րդ մաս
|
Օրենքի 8-րդ հոդվածի 1) 1-ին մասի «պաշտոնի է նշանակում և ազատում գլխավոր ֆինանսիստ» բառերը փոխարինել «օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում է գլխավոր ֆինանսիստ» բառերով, 2) 2-րդ մասի «համապատասխան լիազորությունների դեպքում կարող է կատարել այլ պարտականություններ» բառերը փոխարինել «իրականացնում է օրենսդրությամբ սահմանած այլ լիազորություններ» բառերով. |
Առաջարկությունն ընդունվել է և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն |
Հաստատվել է |
4. |
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյան, Գագիկ Մինասյան, Ռաֆիկ Գրիգորյան, Կարինե Աճեմյան
|
Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մաս, 3-րդ մաս |
Օրենքի 9-րդ հոդվածի 1) 2-րդ մասի «արդյունավետ և հրապարակային օգտագործման» բառերը փոխարինել «արդյունավետ օգտագործման և դրա հրապարակայնության ապահովման» բառերով, 2) 3-րդ մասի ա. «Գլխավոր ֆինանսիստը պարտավոր է`» բառերը փոխարինել ««Գլխավոր ֆինանսիստը պարտավոր է ապահովել`» բառերով, բ. «ա», «բ» և «գ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ա) պետական մարմնի և/կամ համակարգի որևէ պետական հիմնարկի ֆինանսական միջոցների կառավարման` օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը. բ) պետական մարմնի կողմից սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված պահանջների կատարումը. գ) պետական մարմնի անունից լիազոր մարմին համապատասխան հաշվետվությունների ներկայացումը` բյուջետային ելքերի գերակատարումը կամ պետական մարմնի կողմից հավաքվող բյուջետային մուտքերի թերակատարումը բացառելու անհնարինության դեպքում:», գ. «դ» և «ե» կետերի «ապահովել» բառը հանել: |
Առաջարկությունն ընդունվել է և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն |
Հաստատվել է |
5. |
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյան, Գագիկ Մինասյան, Ռաֆիկ Գրիգորյան, Կարինե Աճեմյան
|
Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մաս |
Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պետական մարմնի համակարգի յուրաքանչյուր պետական հիմնարկում օրենսդրությամբ սահմանված կարգով և վերադաս պետական մարմնի գլխավոր ֆինանսիստի համաձայնությամբ նշանակվում է հիմնարկի գլխավոր հաշվապահ:»:
|
Առաջարկությունն ընդունվել է և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն |
Հաստատվել է |
6. |
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյան, Գագիկ Մինասյան, Ռաֆիկ Գրիգորյան, Կարինե Աճեմյան
|
Օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետ |
Օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետի «Հանրապետության և» բառերը փոխարինել «Հանրապետության պետական և» բառերով: |
Առաջարկությունն ընդունվել է և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն |
Հաստատվել է |
7. |
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյան, Գագիկ Մինասյան, Ռաֆիկ Գրիգորյան, Կարինե Աճեմյան
|
Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետ |
Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի «տարեկան բյուջեն» բառերը փոխարինել «տարեկան հաստատված բյուջեն» բառերով, «Ազգային ժողովի կողմից հաստատված բյուջեում կատարված փոփոխությունները» բառերը փոխարինել «հաստատված բյուջեում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կատարված փոփոխությունները» բառերով և «կառավարության կամ պետական մարմնի լիազորությունների շրջանակներում կատարված վերաբաշխումները» բառերը փոխարինել «հաստատված բյուջեում Հայաստանի Հանրապետության կառավարության և (կամ) պետական մարմնի լիազորությունների շրջանակներում կատարված փոփոխությունները,» բառերով. |
Առաջարկությունն ընդունվել է և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն |
Հաստատվել է |
8. |
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյան, Գագիկ Մինասյան, Ռաֆիկ Գրիգորյան, Կարինե Աճեմյան
|
Օրենքի 17-րդ հոդված |
Օրենքի 17-րդ հոդվածի վերնագրի «Հանրապետության» բառից հետո լրացնել «պետական» բառը, 1-ին մասի «Հանրապետության և համայնքների» բառերը փոխարինել «Հանրապետության պետական և համայնքների» բառերով |
Առաջարկությունն ընդունվել է և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն |
Հաստատվել է |
9. |
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյան, Գագիկ Մինասյան, Ռաֆիկ Գրիգորյան, Կարինե Աճեմյան
|
Օրենքի 19-րդ հոդված |
Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հոդված 19. Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի կառավարման ապահովումը Գանձապետարանն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի գծով փոխառու միջոցների ներգրավման, մարման և սպասարկման ծրագրերի մշակման և իրականացման կազմակերպումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի կառավարման ռազմավարական նպատակներին համապատասխան:»: |
Առաջարկությունն ընդունվել է և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն |
Հաստատվել է |
10. |
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյան, Գագիկ Մինասյան, Ռաֆիկ Գրիգորյան, Կարինե Աճեմյան
|
Օրենքի 20-րդ հոդված |
Օրենքի 20-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
|
Առաջարկությունն ընդունվել է և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն |
Հաստատվել է |
««ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
|||||
1 |
ՀՀ կառավարություն |
|
Նախագծով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի «պետական ու համայնքի բաժնեմաս ունեցող» բառերը փոխարինել «պետական ու համայնքի բաժնեմասեր (հանրագումարով) ունեցող» բառերով |
Առաջարկությունն ընդունվել է և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն |
Հաստատվել է |