ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Սաղաթելյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-027-20.06.2017-ՊԱ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը.
Օրենքի նախագծի 2-րդ հոդվածից «Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը» բառերից հետո դրված ստորակետն առաջարկում ենք հանել՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:
Հարգանքով` ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ