,,Հաշվեքննիչ պալատի մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի և կից Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-1541-12-16.10.2017-ՖՎ-011/1) վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության հեղինակ՝ Գագիկ Մինասյանի առաջարկները
- Օրենքների նախագծերի փաթեթից հանել ,,Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին՛՛ ՀՀ օրենքի նախագիծը (Պ-1544-16.10.2017-ՖՎ-011/1),
- ,,Հաշվեքքնիչ պալատի մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում. ,,արդյունավետություն՛՛ բառը փոխարինել ,,օգտավետություն՛՛ բառով, իսկ 3-րդ կետում. ,,օգտավետություն՛՛ բառը փոխարինել ,,արդյունավետություն՛՛ բառով: