ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
«Հաշվեքննիչ պալատի մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի և կից Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-1541-12-16.10.2017-ՖՎ-011/1)վերաբերյալ արված առաջարկների
№ |
Առաջարկի (փոփոխության, լրացման) հեղինակը |
Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկը |
Առաջարկ (փոփոխություն, լրացում) |
Առաջարկի վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացու թյուն |
Առաջարկը ընդունելու կամ մերժելու վերաբերյալ ՖՎԲ հանձնաժողովի որոշումը |
1. |
ՀՀ կառավա րություն |
«Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 17-րդ հոդվածի 1-ին մաս և 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետեր |
«Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 17-րդ հոդվածի 1-ին մասում և 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում՝ «կարգով» բառից հետո լրացնել «ստացված» բառով: |
Ընդունելի է |
Ընդունված է |
2. |
ՀՀ կառավա րություն |
«Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 43-րդ հոդվածի 8-րդ մաս |
Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝ «8» թիվը փոխարինել «7» թվով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի դրույթները:
|
Ընդունելի է |
Ընդունված է |
3. |
ՀՀ կառավա րություն |
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդված |
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում «խմբագրությամբ» բառը փոխարինել «բովանդակությամբ» բառով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթները: |
Ընդունելի է |
Ընդունված է |
4. |
ՀՀ կառավա րություն |
«Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետու թյան օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու թյան օրենքի 1-ին հոդված |
«Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածում. «ենթակետում» բառը փոխարինել «կետում» բառով՝ նկատի ունենալով «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները: |
Ընդունելի է |
Ընդունված է |
5. |
ՀՀ կառավա րություն |
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդված |
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում «261» թիվը փոխարինել «26.1» թվով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի դրույթները: |
Ընդունելի է |
Ընդունված է |
6. |
ՀՀ ԱԺ պատգամավոր Գ.Մինասյան |
Օրենքների նախագծերի փաթեթ (Պ-1541-12-16.10.2017-ՖՎ-011/1) |
Օրենքների նախագծերի փաթեթից հանել ,,Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին՛՛ ՀՀ օրենքի նախագիծը (Պ-1544-16.10.2017-ՖՎ-011/1): |
Ընդունելի է |
Ընդունված է |
7. |
ՀՀ ԱԺ պատգամավոր Գ.Մինասյան |
,,Հաշվեքքնիչ պալատի մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ |
,,Հաշվեքքնիչ պալատի մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում. ,,արդյունավետություն'' բառը փոխարինել ,,օգտավետություն'' բառով, իսկ 3-րդ կետում. ,,օգտավետություն'' բառը փոխարինել ,,արդյունավետություն'' բառով: |
Ընդունելի է |
Ընդունված է |