ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Միջհամայնքային միավորումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի փաստաթղթային կոդ` Կ-205-07.12.2017-ՏՏԳԲ-011/0 (այսուհետև Նախագիծ) վերաբերյալ
- Նախագծի 12-րդ հոդվածում ավելացնել նոր 6-րդ և 7-րդ մասեր.
«6. Խորհուրդն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի և աշխատանքային քննարկումների միջոցով:
- Խորհրդի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ»:
- Առաջարկում ենք օրենքով սահմանել խորհրդի նիստի իրավազորությունը, խորհրդի նախագահի բացակայության դեպքում ով է նիստը վարողը, խորհրդի որոշումների ընդունման կարգը, արտահերթ նիստի գումարման կարգը:
- Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասում ավելացնել նոր 8-րդ կետ.
«8) ապահովում է Խորհրդի աշխատանքների լուսաբանումը և հրապարակայնությունը:»
- Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասի «օտարերկրյա աղբյուրները» բառերից հետո ավելացնել «օրենքով ստեղծված միավորման ֆինանսավորման աղբյուր կարող է հանդիսանալ նաև պետական բյուջեն:» բառերը:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ
- Նախագծի 12-րդ հոդվածի վերնագիրն է՝ Խորհրդի լիազորությունները և գործունեության կարգը: Մինչդեռ գործունեության կարգին հոդվածի բովանդակության մեջ անդրադարձ չկա, փոխարենը սահմանվում է Խորհրդի որոշումների բողոքարկման կարգը և այլն::
Առաջարկում ենք նշված հոդվածով սահմանել, թե ինչպես է կազմակերպվում Խորհրդի գործունեությունը, խորհրդի նիստի իրավազորությունը, խորհրդի նախագահի բացակայության դեպքում ով է նիստը վարողը, խորհրդի որոշումների ընդունման կարգը, արտահերթ նիստի գումարման կարգը, նիստերի գումարման հաճախականությունը:
Սույն առաջարկը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին կետի պահանջից:
- Առաջարկում ենք օրենքով ամրագրել Խորհրդի նախագահի կողմից Խորհրդի աշխատանքների լուսաբանումը և հրապարակայնությունը ապահովումը, որը բխում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի պահանջից:
3. Առաջարկում ենք օրենքով ամրագրել, որ օրենքով ստեղծված միավորումների ֆինանսավորման աղբյուր կարող է հանդիսանալ նաև պետական բյուջեն, որը բխում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջից: