«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-243-24.01.2018-ՏՀ-011/0)
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝
- 2-րդհոդվածի 2-րդկետովառաջարկվող՝օրենսգրքի 276-րդհոդվածի 3-րդմասի 12-րդկետիցհանելերկրորդնախադասությունը, քանիորօրենսգրքի 59-րդհոդվածի 1-ինմասի 4-րդկետիհամաձայն՝հայտարարություններկայացնելուդեպքումհայտարարությունումնշվածօրվանից (բայցհայտարարությունըներկայացնելուօրվաննախորդող 20-րդօրվանիցոչշուտ) հարկվճարողըհամարվումէԱԱՀվճարող: Միաժամանակ, որպեսհարցիկարգավորմանայլընտրանքայինտարբերակ, առաջարկումենքնշյալերկրորդնախադասությունըշարադրելհետևյալխմբագրությամբ. Սույն կետով սահմանված դեպքում հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը հարկ վճարողը համարվում է ԱԱՀ վճարող:
Առաջարկվող փոփոխությունը, նախ, համահունչ է հայտարարության հիման վրա ԱԱՀ վճարող համարվելու համար օրենսգրքով տրված համանման կարգավորումներին: Դա նշանակում է, որ միայն ուղևորափոխադրման մասով ԱԱՀ վճարող համարվելու համար օրենսգրքով սահմանված ժամկետից տարբերվող այլ ժամկետ սահմանելու դեպքում հարկ վճարողների և հարկային մարմնի կողմից հաշվառման վարման, հարկային պարտավորությունների հաշվարկման առումով լրացուցիչ հիմնախնդիրներ կառաջանան (այդ թվում՝ ծրագրավորման լրացուցիչ աշխատանքներ կատարելու առումով)՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ 2018 թվականի հունվարի 1-ից հարկային մարմնում հարկային պարտավորությունների հաշվառումը պետք է իրականացվի էլեկտրոնային եղանակով:
Բացի դրանից, մեր կողմից առաջարկվող տարբերակը հարկ վճարողին հնարավորություն է ընձեռում հետին ամսաթվով դառնալ ԱԱՀ վճարող և, միաժամանակ, չի սահմանափակում հարկ վճարողի հնարավորությունը՝ ապագա ցանկացած ամսվա սկզբից համարվել ԱԱՀ վճարող:
- 2-րդ հոդվածի 3-րդ կետում և 4-րդ հոդվածի 2-րդ կետում ավելացնել բառը փոխարինել լրացնել բառով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջները:
- 5-րդհոդվածում «հունվարի 20-ը» բառերըփոխարինել «հունվարի 31-ը» բառերով՝հաշվիառնելովայնհանգամանքը, որՀայաստանիՀանրապետությանհարկայինօրենսգրքումկատարվածվերջինփոփոխություններովպայմանավորված՝բազմաթիվհարկվճարողներհնարավորությունչենունեցելսահմանվածժամկետումէլեկտրոնայինեղանակովներկայացնելարտոնագրայինհարկվճարելուվերաբերյալհայտարարություններ:
Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նույնպես մտահոգ է նախագծով ներկայացված խնդրի կարգավորմամբ և այդ նպատակով մշակել է օրենքի նախագիծ: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը համարել ներկայացված նախագծի համահեղինակ: