ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար
պարոն Արա Սաղաթելյանին
Հարգելի պարոն Սաղաթելյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-198-04.12.2017,12.01.2018-ՏՀ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը
առաջարկում ենք նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասում «1-ին մասից» բառերը փոխարինել «1-ին մասի 1-ին պարբերությունից» բառերով` նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի դրույթները:
Հարգանքով` ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ