ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Սաղաթելյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-133-23.09.2017,13.11.2017-ՏՀ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.
«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածով գործող օրենքում լրացվող նոր՝ 6.1 հոդվածի.
- 2-րդ մասը, որը պարզաբանում է լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կազմակերպիչներին տեղեկացնելու ընթացակարգը, ընդգրկում է «դիմում» եզրույթը: Նկատի ունենալով, որ խոսքը վերաբերում է քաղաքացու գործունեությունը սահմանափակելու մասին դատարանի վճռին, առաջարկում ենք նշված մասում «դիմումն» բառը փոխարինել «վճիռը» բառով,
- 4-րդ մասով նախատեսվում է, որ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց կողմից խաղասրահում կնքված գործարքները շահագրգիռ անձանց պահանջով դատարանը կարող է անվավեր ճանաչել: Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով և նկատի ունենալով, որ նույնաբովանդակ իրավադրույթ ամրագրված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 308-րդ հոդվածով՝ առաջարկում ենք անհիմն կրկնություններից խուսափելու նպատակով նախագծից հանել նշված մասը:
Հարգանքով` ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ