ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ |
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ |
ԱՌԱՋԱՐԿԸ |
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ |
«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծ (Կ-260-08.02.2018-ԳԿ-011/0) ՀՀ կառավարություն
|
Առաջարկում եմ նախագծի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ պարբերությամբ. «Բարձրագույն բժշկական կրթության առաջին աստիճան»՝ «բժիշկ» որակավորման աստիճանի շնորհմամբ, որի տևողությունը կլինի առնվազն 5 տարի /ստոմատոլոգիա մասնագիտություն/ և առավելագույնը 6 տարի /բուժական գործ մասնագիտություն/ ժամկետով՝ համապատասխանաբար կրթական ծրագրերի բեռնվածությունը պետք է կազմի ոչ պակաս 300 և ոչ ավելին, քան 360 կրեդիտը: |
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ |
«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծ (Կ-260-08.02.2018-ԳԿ-011/0) ՀՀ կառավարություն
|
Առաջարկում եմ նախագծի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ պարբերությամբ. «Բարձրագույն բժշկական կրթության երկրորդ աստիճան»՝ բժիշկ-մասնագետի որակավորման աստիճան շնորհմամբ, որի տևողությունը՝ կախված ընտրած մասնագիտությունից, կլինի առնվազն 1 տարի և առավելագույնը 4 տարի ժամկետով՝ համապատասխանաբար կրթական ծրագրերի բեռնվածությունը պետք է կազմի ոչ պակաս 60 և ոչ ավելին, քան 240 կրեդիտը: |
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ |
«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծ (Կ-260-08.02.2018-ԳԿ-011/0) ՀՀ կառավարություն |
Առաջարկում եմ նախագծի 28-րդ հոդվածի 6-րդ մասը «պաշտոններ» բառից հետո լրացնել «, բացառությամբ բարձրագույն բժշկական ուսումնական հաստատությունների» բառերով: «Նույն անձը չի կարող միաժամանակ զբաղեցնել երկու կամ ավելի վարչական եւ (կամ) կառավարման գործառույթներ իրականացնող պաշտոններ» պահանջը բժշկական համալասրանում կարող է խաթարել բնականոն աշխատանքները: Համալսարանական կլինիկաներում բժշկական պրակտիկ գործունեությունը զուգորդվում է ուսանողների դասավանդման հետ և Համալսարանի շատ ամբիոնների վարիչներ, ովքեր նաև տվյալ ոլորտի առաջատար մասնագետներ են՝ ներքին համատեղությամբ նաև կլինիկաների ղեկավարներ են: Համալսարանի բազմաթիվ ամբիոնների վարիչներ նաև համատեղում են բժշկական կենտրոնների /որոնք հանդիսանում են նեղ մասնագիտական առողջապահական հիմնարկներ և ԵՊԲՀ համար նաև ուսումնական կլինիկական բազաներ/, կլինիկաների, բաժանմունքների ղեկավարումը: Սա կարող է դժվարություններ առաջացնել բժշկական բարձրագույն կրթության կազմակերպման ընթացքում, ուստի առաջարկում ենք ԲՈՒՀ-ի ամբիոնի վարիչի պաշտոնը վարչական աշխատանք չդիտարկել կամ սահմանել բացառություններ բժշկական բարձրագույն կրթության իրականացնող ԲՈՒՀ-երի համար: |