ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿՈԴ՝ Կ-268-15.02.2018-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

N

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՀՈԴՎԱԾԸ ԵՎ ՄԱՍԸ

ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

1.

ԱԺ պատգամավոր

Կարինե Աճեմյան

նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մաս

հանել «օրենսդիր,» բառը` հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն. «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:»: Այդ եռաթև բաժանումը պետք է ապահովի իշխանության ճյուղերի սահմանադրական հավասարակշռությունը, որի իմաստն այն է, որ պետական իշխանության երեք ճյուղերի մարմիններից յուրաքանչյուրն ունի այնպիսի լիազորություն, որոնք հնարավորություն են տալիս հսկելու և ազդելու միմյանց վրա, համագործակցելու միմյանց հետ պետական կարևորագույն հարցերը վճռելիս, որոնք դրսևորվում են գործառույթային, կառուցակարգային և հասցեական ձևերով: Բացի այդ,  օրենսդիրը գործադիր մարմնի նկատմամբ ունի վերահսկողության լիազորություն՝ Սահմանադրությամբ սահմանված կարգով և ձևերով: Վերը շարադրվածից ենթադրվում է, որ իշխանության երեք թևերի մարմինները ինքնուրույն են իրենց իրավասության շրջանակներում և չեն կարող միջամտել այլ մարմինների իրավասությանը:

Վերը նշված առաջարկությունները բխում են ոչ միայն Սահմանադրությունից, այլև «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքից, որի մի շարք դրույթների հետ Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի նախագիծը գտնվում է հակասության մեջ: Մասնավորապես, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի՝

1) 5-րդ հոդված 1-ին մասի 13-րդ, 14-րդ և 16-րդ կետերի համաձայն, Ազգային ժողովի նախագահը՝

13) նշանակում է Ազգային ժողովի աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) ղեկավարին, ինչպես նաեւ Աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն պաշտոններում, նրանց ազատում այդ պաշտոններից.

14) հաստատում է Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը, անձնագրերը, ինչպես նաեւ Աշխատակազմի հաստիքացուցակը եւ աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.

16) հաստատում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը.

2) 160-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Աշխատակազմում ծառայությունը պետական ծառայության տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են Կանոնակարգով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

3) 162-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 6-րդ մասերի համաձայն՝

3. Մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրն ունի Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ համակարգող փորձագետ, առնվազն երկու փորձագետ (մասնագետ) եւ մեկ գործավար (օգնական): Մշտական հանձնաժողովի գործավարը (օգնականը) աշխատանքի է ընդունվում եւ ազատվում աշխատանքից համապատասխան հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, իսկ համակարգող փորձագետը եւ մյուս փորձագետները (մասնագետները)՝ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին օրենսդրությանը համապատասխան: Մշտական հանձնաժողովի փորձագետների թիվը կարող է ավելացվել հանձնաժողովի նախագահի  առաջարկությամբ՝ Խորհրդի որոշմամբ:

4. Վերակազմակերպված կամ անվանափոխված մշտական հանձնաժողովների փորձագետների (մասնագետների) իրավական վիճակը որոշվում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6. Մինչեւ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը պատգամավորական էթիկայի հարցերով դիմումներն ուսումնասիրում եւ երկշաբաթյա ժամկետում խմբակցություններին եզրակացություն  է ներկայացնում Աշխատակազմի իրավասու փորձագետը (մասնագետը), որը հանձնաժողով ստեղծվելուց հետո իրականացնում է հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումը: Աշխատակազմի իրավասու փորձագետը (մասնագետը) աշխատանքի է ընդունվում եւ ազատվում աշխատանքից Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

 

2.

ԱԺ պատգամավոր

Կարինե Աճեմյան

նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մաս

«դատական կարգադրիչների,» բառերից հետո լրացնել  «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պաշտոն զբաղեցնող անձանց վրա,» բառերը:

 

 

3.

ԱԺ պատգամավոր

Կարինե Աճեմյան

նախագծի 41-րդ հոդվածի 4-րդ մաս

հանել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հունիսի 11-ի N ՀՕ-158-Ն օրենքը,»  նախադասությունը: