Առաջարկներ
Առաջարկում ենք «Միջհամայնքային միավորումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝
- 1. 4-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին և երկրորդ նախադասությունները, նախագծի տեքստում միասնական տերմինաբանության ապահովման նպատակով, «շրջանակում» բառերից հետո լրացնել «միավորման անդամ» բառերով:
- 7-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասի`
ա) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. միավորման անդամ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից միավորմանը փոխանցվող լիազորությունները,»,
բ) 6-րդ կետը «վերադարձվող» բառից առաջ լրացնել «համայնքին» բառով:
2) 4-րդ մասը «գրավոր» բառից առաջ լրացնել «միավորմանը» բառով, իսկ «խորհրդի» բառից առաջ՝ «միավորման» բառով:
- 8-րդ հոդվածի 3-րդ մասում «նախագիծը» բառը փոխարինել «օրենքի և միավորման կանոնադրության նախագծերը» բառերով, «կանոնադրության» բառը՝ «նախագծերի» բառով:
- 10-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 1-ին կետում «խորհուրդը» բառը փոխարինել «միավորման խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ).» բառերով,
2) 2-րդ կետում «խորհրդի նախագահը» բառերը փոխարինել «միավորման խորհրդի նախագահը (այսուհետ՝ խորհրդի նախագահ)» բառերով:
- 11-րդ հոդվածի 2-րդ մասը «անդամ» բառից առաջ լրացնել «միավորման» բառով:
- 12-րդ հոդվածի՝
1) 4-րդ մասը «անդամ» բառից առաջ լրացնել «միավորման» բառով, «ընդհանուր» բառից առաջ՝ «անդամների» բառով, իսկ «պարագայում» բառը փոխարինել «դեպքում» բառով,
2) 5-րդ մասում «որոշումներն» բառը փոխարինել «որոշումները միավորման» բառերով:
- 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը «ավագանու» բառերից հետո լրացնել «անդամների» բառով, 4-րդ մասում «ժողով» բառը փոխարինել «ժողովի քննարկմանը» բառերով:
- 18-րդ հոդվածի 1-ին մասի «և դրա հիման վրա միավորման լուծարման պետական գրանցման» բառերը հանել:
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 5-րդ հոդվածում «Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի» բառերը փոխարինել «Համայնքի ավագանու կամ համայնքի ղեկավարի» բառերով` «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածին համապատասխանեցնելու նպատակով, իսկ «Համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի և միջհամայնքային միավորման խորհրդի» բառերը փոխարինել «Համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի կամ միջհամայնքային միավորման խորհրդի» բառերով: