ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
«Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Կ-175-03.11.2017-ԱՍ-011/0 , «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-1751-03.11.2017-ԱՍ-011/0, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Կ-1752-03.11.2017-ԱՍ-011/0 ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ ներկայացված առաջարկների
ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ |
ՆԱԽԱԳԾԻ ԱՅՆ ՄԱՍԸ, ՈՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ԱՌԱՋԱՐԿԸ |
ԱՌԱՋԱՐԿԸ |
ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՂԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ |
ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ |
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԱՐԻՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՋԵՄՄԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
|
«Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Կ-175-03.11.2017-ԱՍ-011/0, «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ ևլրացումներ կատարելու մասին Կ-1751-03.11.2017-ԱՍ-011/0, |
Լրամշակել փաթեթի առաջին երկու նախագծերը:
|
Ընդունվել է: Նախագծերը լրամշակվել են: |
Ընդունվել է: |
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԱՐԻՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՋԵՄՄԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
|
«Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Կ-175-03.11.2017-ԱՍ-011/0
|
Առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող՝ «Կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանները և հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելն արգելվում է» հասկացությունը հստակեցնել: Մասնավորապես՝ այս օրենքի իմաստով հստակեցնել «շահույթ» հասկացությունը:
|
Ընդունվել է: Շահույթի հասկացությունը սահմանվել է: |
Ընդունվել է: |
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԱՐԻՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՋԵՄՄԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
|
«Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-1751-03.11.2017-ԱՍ-011/0 |
Առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածով սահմանվող «արյան դոնոր» հասկացությունը խմբագրել նոր խմբագրությամբ:
|
Ընդունվել է, նախագիծը լրամշակվել է:
|
Ընդունվել է: |
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԱՐԻՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՋԵՄՄԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
|
«Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-1751-03.11.2017-ԱՍ-011/0 |
Առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող՝ «մարդու և արյան բաղադրամասերի դոնորություն» հասկացությունը խմբագրել նոր խմբագրությամբ: Նախատեսել «քարոզչություն» գործառույթը և ելնելով դրանից նախագծի 18-րդ հոդվածում սահմանել, թե որ կազմակերպությունը կարող է իրականացնել այդ գործառույթը:
|
Ընդունվել է, նախագիծը լրամշակվել է: Մասնավորապես` նախագծի 18-րդ հոդվածով նախատեսվել է արյան ազգային ծառայության մեջ ընդգրկված կազմակերպությունների կողմից անհատույց կամավոր դոնորության քարոզչության միջոցառումների իրականացման գործառույթ:
|
Ընդունվել է: |
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԱՐԻՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՋԵՄՄԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
|
«Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-1751-03.11.2017-ԱՍ-011/0
|
Առաջարկում ենք խմբագրել նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվող հետևյալ դրույթը՝ «Արյան ռեեստրում դոնորների վերաբերյալ գրանցված տեղեկությունները համարվում են բժշկական գաղտնիք և առանց դոնորի համաձայնության կարող են տրամադրվել արյան դոնորությամբ և փոխներարկմամբ զբաղվող լիցենզավորված բժշկական կազմակերպություններին՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:» Նշված դրույթում «օրենքով» բառը փոխարինել «օրենսդրությամբ» բառով, քանի որ նշված կարգը սահմանվելու է կառավարության որոշումով:
|
Ընդունվել է, նախագիծը լրամշակվել է:
|
Ընդունվել է: |
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԱՐԻՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՋԵՄՄԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
|
«Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-1751-03.11.2017-ԱՍ-011/0
|
Առաջարկում ենք խմբագրել նախագծի 18-րդ հոդվածով առաջարկվող՝ գործող օրենքի 32-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին ենթակետում «կնքված պայմանագրերի հիման վրա» արտահայտությունը: Մասնավորապես՝ նշված պայմանգրերը ինչպիսի օրինակելի ձև պիտի ունենան և դրանք ում կողմից պիտի սահմանվեն:
|
Ընդունվել է, նախագիծը լրամշակվել է, մասնավորապես` սահմանվել է, որ խոսքը վերաբերում է պետության կողմից անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման նպատակով կնքված պայմանագրերին:
|
Ընդունվել է: |