ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
(Կ-237-15.01.2018-ՏՏԳԲ-011/1) նախագծերի փաթեթում ներառված` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Կ-2373-15.01.2018-ՏՏԳԲ-011/1) վերաբերյալ
1)Նախագիծը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր 2-4-րդ հոդվածներով.
Հոդված 2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ օրենսգիրք) 2191-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «169.16-րդ» թիվը:
Հոդված 3. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «1661» թվից հետո լրացնել «169.16,» թիվը:
Հոդված 4. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի «147,» թվից հետո լրացնել «169.16,» թիվը:
1)Նախագծի 2-րդ հոդվածը համապատասխանաբար փոխել «Հոդված 5»-ի:
«Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Մեր կողմից առաջարկվող փոփոխությունների և լրացումների էությունը կայանում է նրանում, որ այս օրենքի նախագծով նախատեսվում է մեկից մինչև երկու միլիոն դրամի տուգանքի ենթարկել իրավախախտին և այդ լիազորությունը դրված է վարչական մարմնի վրա, սա իր բովանդակությամբ ենթադրում է քրեական պատասխանատվություն իսկ նման պատասխանատվության կարող է ենթարկել բացառապես դատարանը:
Այդ իսկ պատճառով գտնում ենք, որ նման իրավախախտումները պետք է ենթակա լինեն վարչական դատարանի քննությանը: