ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝  ՏԱՏՅԱՆԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻ և ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ  ԿՈՂՄԻՑ ««ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԺ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՎԱԾ ԲԱՆԱՎՈՐ

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Առաջարկի հեղինակ

Առաջարկ

Հիմնական զեկուցողի դիրքորոշում

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր` Տ.Միքայելյան

Նախագծով առաջարկել «ասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը վերախմբագրել, առանձնացնելով ներդրումային ֆոնդի սահմանումը, նպատակը, գործառույթը, քանի որ այդ ամբողջը ներկայացվում է մեկ բարդ, երկարաշունչ նախադասությամբ, և ասելիքը դարձնում է դժվարըմբռնելի:

Սույն առաջարկը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջից: 

Ընդունվել է, հոդվածը խմբագրվելու է ավելի ըմբռնելի և պարզ եղանակով՝ միևնույն ժամանակ պահպանելով հասկացության էական հատկանիշները: 

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր՝ Գ.Մինասյան

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի               114-րդ հոդվածի 2-րդ մասի փոփոխությամբ առաջարկում ենք սահմանափակումը վերացնել՝ թողնելով բաժնետիրական ընկերություններին անկախ իրենց կապիտալի չափից թողարկել պարտատոմսեր:

Ընդունվել է, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասը վերախմբագրվելու է՝ սահմանվել է իրավունք թողարկել պարտատոմսեր անկախ կապիտալի չափից:

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր՝ Ա.Կյուրեղյան

«Ակտիվների արժեթղթավորման  և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Արժեթղթավորման գործընթացի մասնակիցները»:

Ընդունվել է, կատարվելու է համապատասխան փոփոխություն: