ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

««ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ  ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

Առաջարկի հեղինակ

Նախագծի այն մասը, որին վերաբերում է առաջարկը

Առաջարկը

Հիմնական զեկուցողի եզրակացությունը առաջարկի վերաբերյալ

Գլխադասային հանձնաժողովի որոշումը առաջարկի վերաբերյալ

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր` Տ.Միքայելյան

««Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդված

Նախագծով առաջարկել «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը վերախմբագրել, առանձնացնելով ներդրումային ֆոնդի սահմանումը, նպատակը, գործառույթը, քանի որ այդ ամբողջը ներկայացվում է մեկ բարդ, երկարաշունչ նախադասությամբ, և ասելիքը դարձնում է դժվարըմբռնելի:

Սույն առաջարկը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջից:

Ընդունվել է, հոդվածը խմբագրվել է ավելի ըմբռնելի և պարզ եղանակով՝ միևնույն ժամանակ պահպանելով հասկացության էական հատկանիշները: 

Ընդունված է:

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր՝ Գ.Մինասյան

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդված:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասի փոփոխությամբ առաջարկում ենք սահմանափակումը վերացնել՝ թողնելով բաժնետիրական ընկերություններին անկախ իրենց կապիտալի չափից թողարկել պարտատոմսեր:

Ընդունվել է, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասը վերախմբագրվել է՝ սահմանվել է իրավունք թողարկել պարտատոմսեր անկախ կապիտալի չափից:

Ընդունված է:

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր՝ Ա.Կյուրեղյան

««Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով չնախատեսված փոփոխության լրացում

«Ակտիվների արժեթղթավորման  և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Արժեթղթավորման գործընթացի մասնակիցները»:

Ընդունվել է, կատարվել է համապատասխան փոփոխություն:

Ընդունված է: