ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի փետրվարի 9-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-247-30.01.2018-ՏՀ-011/0) վերաբերյալ ներկայացված առաջարկությունների
Առաջարկության (փոփոխության, լրացման) հեղինակը |
Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկությունը |
Առաջարկություն (փոփոխություն, լրացում) |
Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը |
Առաջարկությունը ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը |
ՀՀ կառավարություն |
1. Նախագիծ |
Վերնագրից հանել «ժամանակավոր» բառը |
Ընդունվել է, նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: |
Հանձնաժողովը ներկայացրել է բացասական եզրակացություն։ |
ՀՀ կառավարություն |
2. Նախագծի 1-ին հոդված |
Նախագծի 1-ին հոդվածը բաժանել 2 առանձին հոդվածների և ներկայացնել հետևյալ խմբագրությամբ. «Հոդված 1. «2018 թվականի ապրիլի 1-ից արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն ազատ շրջանառության համար բաց թողնելու նպատակով դրանց ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: Հոդված 2. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված արգելքը չի տարածվում այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների վրա, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի հունվարի 25-ը:» |
Ընդունվել է, նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: Հոդվածը խմբագրվել է նաև նախագծի 1-ին ընթերցմամբ քննարկման ժամանակ ԱԺ պատգամավորներ Ս. Բագրատյանի և Ռ. Մախմուդյանի բանավոր հնչեցրած առաջարկությունների հիման վրա: |
Հանձնաժողովը ներկայացրել է բացասական եզրակացություն։ |
ՀՀ կառավարություն |
3. Նախագծի 2-րդ հոդված |
Նախագծի 2-րդ հոդվածում «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից» բառերը փոխարինել «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները: |
Ընդունվել է, նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: Նախորդ առաջարկության ընդունմամբ պայմանավորված՝ հոդվածը ներկայացվել է որպես 3-րդ հոդված: |
Հանձնաժողովը ներկայացրել է բացասական եզրակացություն։ |