ԱՄՓՈՓԱԹԵՐԹ ««Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ արված առաջարկների |
||||
Առաջարկի հեղինակը |
Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկը |
Առաջարկի բովանդակությունը |
Առաջարկի վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը և կատարված փոփոխությունները |
Գլխադասային հանձնաժողովի որոշումը առաջարկի վերաբերյալ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. Հայաստանի Հանրապե տության կառավարություն |
«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդված |
«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի առաջին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հոդված 1. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն օրենքի 24-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կազմակերպությունները, որոնց ֆինանսական հաշվետվություններն օրենքին համապատասխան ենթակա են հրապարակման, ֆինանսական հաշվետվությունները հրապարակում են իրենց ինտերնետային կայքում կամ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ մասով. «3. Կազմակերպություններն օրենքով հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակը կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) տրամադրում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ այդ մասին ֆիզիկական կամ իրավաբանական անձի դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:»: |
Առաջարկը համահունչ է նախագծի փաթեթի տրամաբանությանը և ներառում է երկու կարևոր բաղադրիչ. Կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների հանրամատչելի հասանելիություն և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հարցումների միջոցով հաշվետվությունների տրամադրման պարտավորություն: Նախագծի համապատասխան հոդվածներում իրականացվել են փոփոխություններ: |
Ընդունված է: |
2. Հայաստանի Հանրապետու թյան կառավարություն |
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16912-րդ հոդված |
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի առաջին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 16912-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հոդված 16912. Պետական մարմիններ ֆինանսական հաշվետվությունները չներկայացնելը կամ դրանք չհրապարակելը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձի դիմումի հիման վրա ֆինանսական հաշվետվությունները կամ դրանց հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) չտրամադրելը Օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձի |
Առաջարկով սահմանվում է տուգանք ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիմումների հիման վրա հաշվետվությունների կամ դրանց հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) չտրամադրելու համար: Սա նշանակում է, որ կազմակերպության կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց յուրաքանչյուր դիմումի մերժում իրավական հետևանք է ունենալու կազմակերպության համար ուստի առաջարկվող տուգանքի չափերը ընդունելի են: Նախագծի համապատասխան հոդվածներում իրականացվել են փոփոխություններ: |
Ընդունված է: |
3. ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տատյանա Միքայելյան
|
«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդված |
հաշվետվությունները բառից հետո ավելացնել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները լրանալուց հետո բառերը |
Առաջարկը ընդունված է: Նախագծի համապատասխան հոդվածում իրականացվել է փոփոխությունը: |
Ընդունված է: |