ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Սաղաթելյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-263-09.02.2018-ՏՀ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի.
1. 2-րդ հոդվածով նախատեսված օրենսգրքի 9-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2-րդ կետով.
«2) արտահանման տարեկան ծավալների վերաբերյալ,»
2) 5-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6-րդ մասով.
«6. Սնանկ ճանաչված ընդերքօգտագործողը ազատվում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկատվության ներկայացման պարտավորությունից:»,
2. 5-րդ հոդվածի 2-րդ մասում «հուլիսի» բառը փոխարինել «օգոստոսի» բառով:
3. Առաջարկությամբ պայմանավորված փոխել հոդվածի մասերի և կետերի համարակալումը:
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում «ցանկերը» բառից հետո լրացնել «արտահանած ապրանքների ցանկերը՝ արժեքային, բնաիրային և քանակական չափերով.» բառերը:
Հարգանքով` ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ