«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբեր-
ված ճանապարհային երթԵՎեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության Օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծԻ (Պ-277-28.02.2018-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի
Հանրապետության կառավարության ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, համաձայնելով օրենքի նախագծով առաջարկվող խնդրի կարգավորմանը, այդուհանդերձ, առաջարկում է ձեռնպահ մնալ օրենքի նախագծի ընդունումից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի 21-րդ գլխում նախատեսված է տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական իրավախախտումների վերաբերյալ հատուկ վարույթ, որտեղ արդեն իսկ տեղ են գտել տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ առանձնահատկությունները: Այսպես, համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի 138-րդ հոդվածի 7-րդ մասի` վարչական իրավախախտման համար վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե տրանսպորտային միջոցն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ սեփականությունն է, ապա՝ համապատասխանաբար իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, եթե չի ապացուցվում, որ վարչական իրավախախտումը կատարել է այլ անձ: Առաջիկայում Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանանալուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը կներկայացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը:
Բացի դրանից, հարկ է նշել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծին կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: