ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Սաղաթելյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ապահովված հիպոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (Կ-220-15.12.2017,23.02.2018-ՖՎ) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.
- «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի`
1) 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի ենթակետերի, 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի ենթակետերի համարակալումը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին:
- 17-րդ հոդվածի 1-ին մասից հանել «այլ էական տեղեկություններ» բառերը:
- 31-րդ հոդվածի 1-ին մասում «սույն օրենքի 31-րդ հոդվածով» բառերը փոխարինել «սույն օրենքի 28-րդ հոդվածով» բառերով, քանի որ պատասխանատվություն առաջացնող օրենսդրության խախտումները նախատեսվում են Նախագծի 28-րդ հոդվածով:
- 34-րդ հոդվածում «բ» պարբերություն» բառերը փոխարինել «բ» ենթակետ» բառերով` նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի դրույթները:
- «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում «մասնակից թողարկող» բառերը փոխարինել «մասնակից կազմակերպություն» բառերով:
Հարգանքով` ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ