Հարգելի պարոն Սաղաթելյան
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման 39-40-րդ կետերը՝ Ձեզ եմ ներկայացնում «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-245-26.01.2018,14.03.2018-ˆ-011/1) վերաբերյալ իմ գրավոր առաջարկները և դրանց հիմնավորումները:
Հարգանքով՝ Վահան Հարությունյան
Առաջարկություններ
- «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ՝ Պ-245-26.01.2018,14.03.2018-ˆ-011/1)
ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ |
ԱՌԱՋԱՐԿ/ՆԵՐ/Ը |
Հոդված 2 |
Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1.1 կետի ‹‹խոշոր›› բառը փոխարինել ‹‹գերիշխող դիրք ունեցող›› արտահայտությամբ: |
Հոդված 3 |
Նախագծի հոդված 2-ը վերանվանել հոդված 3 |
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Սույն առաջարկության համար հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ առհասարակ ֆինանսական հաշվետվությունները իրենց մեջ պարունակում են առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ: Եվ հետևաբար միայն կազմակերպության խոշորությամբ պայմանավորված վերջիններիս ֆինանսական հաշվետվությունների հրապարակման պարտականություն սահմանելը կարող է և հանգեցնում է այդ՝ հանրային հետաքրքրություն, ըստ էության, չունեցող կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի խախտմանը այնքանով, որքանով, որ ֆինանսական հաշվետվություններում այդ կազմակերպությունների կողմից հրապարակաված առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները հասանելի են դառնում նաև մրցակից ընկերությունների համար, որի հետևանքով ոլորտում առաջանում է անառողջ մրցակցություն: Այսպես, օրինակ՝ եկամտահարկի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը ֆինանսական հաշվետվություններում, հեշտորեն կարելի է պարզ և տրամաբանական հաշվարկի միջոցով վերլուծել և պարզել տվյալ կազմակերպության միջին աշխատավարձի չափը, որն անընդունելի է, քանզի հանդիսանում է առևտրային գաղտնիք: Մինչդեռ խոշոր կազմակերպությունների փոխարեն գերիշխող դիրք ունեցող կազմակերպությունների համար նման պարտականության սահմանումը լիովին արդարացված կլինի:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ՎԱՀԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ