ԱՌԱՋԱՐԿՈւԹՅՈւՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (այսուհետև Նախագիծ)
- Նախագծի 2-րդ հոդվածով շարադրված Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը հոդվածի 2-րդ մասում ծածկույթը բառից հետո ավելացնել ըստ հողատեսքերի բառերը:
- Նախագծի 2-րդ հոդվածով շարադրված Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում մշակովի հողեր՝ բառերից հետո ավելացնել հողեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսական կուլտուրաների աճեցման համար, բառերը:
- Նախագծի 2-րդ հոդվածով շարադրված Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում մարգագետիններ՝ բառից հետո ավելացնել ցամաքային տարածքի մաս, որը ծածկված է բազմամյա խոտաբույսերով, բառերը:
- Նախագծի 2-րդ հոդվածով շարադրված Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
3) ծառածածկ տարածքներ՝ցամաքային տարածքի մաս, որը զբաղեցնում է առնվազն ?? հեկտար տարածք, որտեղ աճում են առնվազն ?? մետր բարձրությամբ ծառեր և ծառային ծածկույթը կազմում է տարածքի առնվազն ?? տոկոսը:
Որպեսզի տարածքը համարվի ծառածածկ, անհրաժեշտ է երկու պայման՝ ծառերի առկայությունը և այլ գերակշռող նպատակով հողերի օգտագործման բացակայությունը: Ընդգրկում են հողային ֆոնդի հատուկ պահպանվող տարածքների հողերը՝ մասնակի և անտառային հողերից՝ անտառները:
- Նախագծի 2-րդ հոդվածով շարադրված Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում թփուտապատ տարածքներ՝ բառերից հետո ավելացնել ցամաքային տարածքի մաս, որի առնվազն ?? տոկոսը զբաղեցված է թփերով և ցածր ծառերով, իսկ ծառածածկ տարածքը կազմում է ընդամենը ?? տոկոս, բառերը:
- Լրամշակել Նախագծի 2-րդ հոդվածով շարադրված Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը հոդվածի ջրածածկ տարածքներ հասկացությունը, ավելի հստակեցնելով մեկնաբանությունը:
ՊԱՐԶԱԲԱՆՈւՄ
Առաջարկության 4-րդ և 5-րդ կետերում թողնված հարցական նշանները ճշգրիտ թվերով փոխարինելու իրավասաությունը պատկանում է լիազոր մարմնին:
Հիմնավորում
Նախագծի 2-րդ հոդվածում շարադրվում է, որ ցամաքային տարածքի ծածկույթը դասակարգվում է՝ մշակովի հողերի, մարգագետինների, ծառածածկ տարածքների, թփուտապատ տարածքների, ջրածածկ տարածքների:
Ըստ էության դասակարգումը սահմանվել է ըստ ցամաքային տարածքի հողատեսքերի, դրա համար առաջարկում ենք օրենքով սահմանել, թե ըստ որ հատկանիշի է արված դասակարգումը:
Նախագծում բերված մշակովի հողերի, մարգագետինների, ծառածածկ տարածքների, թփուտապատ տարածքների, ջրածածկ տարածքների նկարագրերը կամ սահմանումները հստակ չեն և միանշանակորեն չեն տալիս առանձին տարածքների սահմանները, մեկը մյուսից տարանջատելու տրամաբանությունը կամ մեխանիզմները, որը կարող է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ: Օրինակ, և թփուտապատ տարածքի, և ծառածածկ տարածքի նախագծում տրված մեկնաբանությունը հետևյալն է՝ ընդգրկում են հողային ֆոնդի հատուկ պահպանվող տարածքների հողերը՝ մասնակի…: Եվ թփուտապատ տարածքում և ծառածածկ տարածքում կարող են լինել և թփեր և ծառեր, և դրանք իրարից տարբերելու համար օրենքով պետք է չափելի տարանջատման մեխանիզմներ սահմանվեն:
Առաջարկում ենք ցամաքային տարածքի առանձին տեսակների դասակարգումներն անել ավելի հստակ, կիրառելով մեկը մյուսից տարանջատելու մեխանիզմներ:
Սույն առաջարկները բխում են Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից;