ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
<<Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին>> (փաստաթղթային կոդ՝ Կ-300-10.04.2018-ՏՏԳԲ-011/0), <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> (փաստաթղթային կոդ՝ Կ-3001-10.04.2018-ՏՏԳԲ-011/0), <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> (փաստաթղթային կոդ՝ Կ-3002-10.04.2018-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների
N |
Առաջարկի (փոփոխության, լրացման) հեղինակը
|
Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկը (փոփոխությունը, լրացումը) |
Առաջարկը (փոփոխությունը, լրացումը) |
Առաջարկը (փոփոխությունը, լրացումը) ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հիմնական զեկուցողի եզրակացությունը |
Առաջարկն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը |
|
1. |
2. |
3. |
4. |
5. |
6. |
|
<<Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ |
||||||
1. |
ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Վ.Գրիգորյան |
Նախագծի 2-րդ հոդված
|
1. Նախագծի 2-րդ հոդվածով շարադրված Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը հոդվածի 2-րդ մասում ծածկույթը բառից հետո ավելացնել ըստ հողատեսքերի բառերը:
|
Առաջարկը չի ընդունվել: 1-ին կետով նշված՝ ըստ հողատեսքերի բառերի ավելացումը նպատակահարմար չէ, քանի որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն «Հողատեսքը գյուղատնտեսական և անտառային նշանակության հողերի այն հատկանիշների համալիրն է, որը բնութագրում է դրանց գործառնական օգտագործումը»:
Նախագծի՝ Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը չի ներկայացվում՝ ըստ նշված հողերի գործառնական օգտագործման, այլ հողը որպես մակերես՝ տեսանելի կենսաֆիզիկական ծածկույթ:
|
|
|
|
|
Նախագծի 2-րդ հոդված |
2.Նախագծի 2-րդ հոդվածով շարադրված Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում մշակովի հողեր՝ բառերից հետո ավելացնել հողեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսական կուլտուրաների աճեցման համար, բառերը: |
Առաջարկությունն ընդունվել է, նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում կատարվել է համապատասխան լրացումը:
|
ընդունվել է |
|
|
|
Նախագծի 2-րդ հոդված |
3.Նախագծի 2-րդ հոդված ով շարադրված Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում մարգագետիններ՝ բառից հետո ավելացնել ցամաքային տարածքի մաս, որը ծածկված է բազմամյա խոտաբույսերով, բառերը:
|
Առաջարկությունն ընդունվել է մասնակիորեն, նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում կատարվել է լրացում՝ մարգագետիններ՝ բառից հետո ավելացվել է ցամաքային տարածքի մաս, որը ծածկված է տարախոտային բուսականությամբ,: |
ընդունվել է |
|
|
|
Նախագծի 2-րդ հոդված
|
4.Նախագծի 2-րդ հոդվածով շարադրված Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` 3) ծառածածկ տարածքներ՝ցամաքային տարածքի մաս, որը զբաղեցնում է առնվազն ?? հեկտար տարածք, որտեղ աճում են առնվազն ?? մետր բարձրությամբ ծառեր և ծառային ծածկույթը կազմում է տարածքի առնվազն ?? տոկոսը: Որպեսզի տարածքը համարվի ծառածածկ, անհրաժեշտ է երկու պայման՝ ծառերի առկայությունը և այլ գերակշռող նպատակով հողերի օգտագործման բացակայությունը: Ընդգրկում են հողային ֆոնդի հատուկ պահպանվող տարածքների հողերը՝ մասնակի և անտառային հողերից՝ անտառները: |
Առաջարկությունն ընդունվել է մասնակիորեն, նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ՝ <<3) ծառածածկ տարածքներ` ցամաքային տարածքի մաս, որը ծածկված է ծառային բուսականությամբ, ընդգրկում են հողային ֆոնդի հատուկ պահպանվող տարածքների հողերը՝ մասնակի և անտառային հողերից՝ անտառները:>>:
|
ընդունվել է |
|
|
|
Նախագծի 2-րդ հոդված |
5.Նախագծի 2-րդ հոդվածով շարադրված Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում թփուտապատ տարածքներ՝ բառերից հետո ավելացնել ցամաքային տարածքի մաս, որի առնվազն ?? տոկոսը զբաղեցված է թփերով և ցածր ծառերով, իսկ ծառածածկ տարածքը կազմում է ընդամենը ?? տոկոս, բառերը: |
Առաջարկությունն ընդունվել է մասնակիորեն, նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ՝ <<4) թփուտապատ տարածքներ՝ ցամաքային տարածքի մաս, որը ծածկված է թփային բուսականությամբ, ընդգրկում են հողային ֆոնդի հատուկ պահպանվող տարածքների հողերը՝ մասնակի և անտառային հողերից՝ թփուտները:>>:
|
ընդունվել է |
|
|
|
Նախագծի 2-րդ հոդված
|
6.Լրամշակել Նախագծի 2-րդ հոդվածով շարադրված Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը հոդվածի ջրածածկ տարածքներ հասկացությունը, ավելի հստակեցնելով մեկնաբանությունը: |
Առաջարկությունն ընդունվել է մասնակիորեն, նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ՝ <<5) ջրածածկ տարածքներ՝ ցամաքային տարածքի մաս, որը զբաղեցված է ջրային օբյեկտներով (գետեր, բնական և արհեստական ջրամբարներ ու լճեր), ընդգրկում են հողային ֆոնդի ջրային հողերը՝ մասնակի և հատուկ պահպանվող տարածքների հողերը՝մասնակի:>>:
|
ընդունվել է |
|