ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Սաղաթելյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-293-04.04.2018,27.04.2018-ՊԻՄԻ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.
Առաջարկում ենք «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝
- 2-րդ հոդվածի 1-ին մասը «կողմերի» բառից հետո լրացնել «համաձայնությամբ իրենց» բառերով:
- 12-րդ հոդվածի 5-րդ մասը «գումարը» բառից հետո լրացնել «եթե այլ բան նախատեսված չէ կողմերի և հաշտարարի միջև համաձայնությամբ» բառերով:
- 13-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր 5-րդ կետով՝
«5) ով հեռացվել է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունից, և հեռացվելուց հետո չի անցել երեք տարի:»:
- 21-րդ հոդվածի 1-ին մասում «երկու երրորդը» բառերը փոխարինել «կեսից ավելին» բառերով:
Հարգանքով`
Ժամանակավոր պաշտոնակատար ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ