ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Սաղաթելյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Տեղական հանրաքվեի մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Կ-302-10.04.2018,27.04.2018-ՊԻՄԻ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.
«Տեղական հանրաքվեի մասին» օրենքի նախագծի.
1. 1-ին հոդվածը «կարգի» բառից հետո լրացնել «տեղական հանրաքվեի դրվող հարցի հրապարակման,» բառերով,
2. 7-րդ հոդվածի.
1) 1-ին մասում «ստորագրություններ հավաքելուց հետո՝ 30 օրվա ընթացքում կարող է դիմել» բառերը փոխարինել «դիմում է» բառով,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝ «Համայնքի բնակիչների կողմից ներկայացված հարցը համարվում է համայնքի ավագանու կողմից չընդունված նաև «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում համայնքի ավագանու կողմից հարցը չքննարկվելու կամ հարցի վերաբերյալ որոշում չընդունվելու դեպքում:»,
3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ և փոխել մասերի համարակալումը.
«2. Տեղական հանրաքվեով ընդունված ակտը փոփոխելու նպատակով կամ առանց հարցը համայնքի ավագանուն ներկայացնելու հարցի ընդունման նախաձեռնությանը «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված թվից առնվազն 10 տոկոս ավել թվով տվյալ համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց միանալու դեպքում նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով կամ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով՝ ստորագրությունների վավերականությունը հաստատելու համար:»,
3. 8-րդ հոդվածի.
1) 1-ին մասում «որոշում է կայացնում տեղական հանրաքվե նշանակելու մասին» բառերը փոխարինել «նշանակում է հանրաքվե» բառերով,
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Համայնքի ղեկավարի կողմից սույն հոդվածի 1-ին կամ 3-րդ մասերով սահմանված ժամկետում համայնքի ղեկավարի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ որոշում չընդունվելու դեպքում տեղական հանրաքվեն նշանակված է համարվում սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 65-րդ օրվան նախորդող կիրակի օրը:»,
4. 9-րդ հոդվածի.
1) 2-րդ մասը «որոշումը» բառից հետո լրացնել «որում առկա ստորագրությունները վավերացվում են նոտարական կարգով,» բառերով,
2) 3-րդ մասում «նախաձեռնող խմբի դիմումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում համապատասխան» բառերը փոխարինել «Համապատասխան ընտրական հանձնաժողովը երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
3) 4-րդ մասում «նիստում հրապարակումից» բառերը փոխարինել «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվելուց» բառերով,
4) 5-րդ մասի 1-ին նախադասությունում «իրավունք է ստանում իրականացնելու ստորագրությունների հավաքում» բառերը փոխարինել «իրավունք է ստանում ձեռնարկելու տեղական հանրաքվե նշանակելու նախաձեռնությանը համայնքի բնակիչների միացումը՝ ստորագրություններ հավաքելու միջոցով» բառերով, իսկ 2-րդ նախադասությունը՝ հանել,
5) 17-րդ մասում «30» թիվը փոխարինել «60» թվով և լրացնել « իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում՝ նախաձեռնող խմբի գրանցումից հետո՝ 90 օրվա ընթացքում» բառերով,
5. 10-րդ հոդվածի 1-ին մասում «7» թիվը փոխարինել «15» թվով,
6. 11-րդ հոդվածի 5-րդ մասը «կարգավիճակը,» բառից հետո լրացնել «ընտրական» բառով,
7. 13-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում «նախապատրաստման» բառը փոխարինել «կազմակերպման» բառով,
8. 14-րդ հոդվածի.
1) 1-ին մասում «իրավունք ունեցող սուբյեկտները» բառերը փոխարինել «հեղինակը» բառով և լրացնել 2-րդ նախադասություն հետևյալ բովանդակությամբ.
«Քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:»,
2) 2-րդ մասի 2-րդ նախադասությունը հանել,
3) 6-րդ մասում «քաղաքացիական» բառը փոխարինել «համայնքի բնակիչների» բառերով,
4) 14-րդ մասի 1-ին կետում «փուլում» բառը փոխարինել «ժամանակ» բառով,
9. 15-րդ հոդվածի.
1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն մասում նախատեսված տարածքները քարոզչության կողմերին տրամադրվում են հավասար պայմաններով:»,
2) 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Համայնքի ղեկավարները հետևում են, որ հատուկ տեղերում փակցված պաստառները չպոկվեն:»,
10. 16-րդ հոդվածի վերնագիրը լրացնել «և հիմնադրամում մուծումներ կատարելու կարգը» բառերով,
11. 17-րդ հոդվածի 10-րդ մասը հանել,
12. 23-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.
«3. Քվեաթերթիկը վավեր է, եթե առկա չեն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ քվեաթերթիկի անվավերության հիմքերից որևէ մեկը:»,
13. 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով և փոխել մասերի համարակալումը.
«3. Տարածքային հանձնաժողովը տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության մեկ օրինակը քվեարկության ավարտից 24 ժամ հետո ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:»
14. 30-րդ հոդվածի 5-րդ մասը «կարող էին» բառից հետո լրացնել «(ունակ էին)» բառով:
Հարգանքով`
Ժամանակավոր պաշտոնակատար ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ