Առաջարկության (փոփոխության, լրացման) հեղինակը |
Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկությունը |
Առաջարկություն (փոփոխություն, լրացում) |
Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը |
Առաջարկությունը ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը |
Հակոբ Հակոբյան Արմենուհի Կյուրեղյան Ջեմմա Բաղդասարյան Մարգարիտ Եսայան Մարինա Մարգարյան Արսեն Միխայլով Հակոբ Նազարյան |
Նախագծի վերնագիր և հավելվածի վերնագիր |
1. Նախագծի վերնագրում և հավելվածի վերնագրում «լրացում» բառը փոխարինել «լրացումներ» բառով։ |
|
Ընդունվել է |
Հակոբ Հակոբյան Արմենուհի Կյուրեղյան Ջեմմա Բաղդասարյան Մարգարիտ Եսայան Մարինա Մարգարյան Արսեն Միխայլով Հակոբ Նազարյան |
Նախագծի 1-ին հոդված |
2. Նախագծի 1-ին հոդվածը լրացնել Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում փոփոխություններ նախատեսող դրույթներով՝ հետևյալ բովանդակությամբ. «1) 3-րդ կետում հանել «159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով կամ» բառերը, «հիմքերով» բառը փոխարինել «հիմքով» բառով, իսկ «ճանաչվելու հիմքով» բառերը փոխարինել «ճանաչվելու կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով» բառերով.»: |
Ճշտվում են 2018 թվականի ապրիլի 9-ից ուժի մեջ մտած ՀՀ դատական օրենգրքին կատարվող հղումները՝ հստակեցնելով այն հիմքերը, որոնցով դատավորի պաշտոնից ազատված անձին նշանակվում է կենսաթոշակ: |
Ընդունվել է |
Հակոբ Հակոբյան Արմենուհի Կյուրեղյան Ջեմմա Բաղդասարյան Մարգարիտ Եսայան Մարինա Մարգարյան Արսեն Միխայլով Հակոբ Նազարյան |
Նախագծի 1-ին հոդված |
3. Նախագծի 1-ին հոդվածը լրացնել Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում փոփոխություններ նախատեսող դրույթներով՝ հետևյալ բովանդակությամբ. «2) 4-րդ կետում «50» թիվը փոխարինել «62» թվով, «2-րդ և 9-րդ կետերով սահմանված հիմքերով» բառերը փոխարինել «2-րդ կետով սահմանված հիմքով» բառերով, իսկ «ճանաչվելու հիմքով» բառերը փոխարինել «ճանաչվելու կամ դատախազի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով» բառերով.»: |
Ճշտվում են 2018 թվականի ապրիլի 9-ից ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՀ օրենքին կատարվող հղումները՝ հստակեցնելով այն հիմքերը, որոնցով դատախազի պաշտոնից ազատված անձին նշանակվում է կենսաթոշակ: |
Ընդունվել է |
Հակոբ Հակոբյան Արմենուհի Կյուրեղյան Ջեմմա Բաղդասարյան Մարգարիտ Եսայան Մարինա Մարգարյան Արսեն Միխայլով Հակոբ Նազարյան |
Նախագծի 1-ին հոդված |
4. Նախագծի 1-ին հոդվածը լրացնել Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 1.1-ին մասերում փոփոխություն նախատեսող դրույթներով՝ հետևյալ բովանդակությամբ. «3. 5-րդ հոդվածի 1-ին և 1.1-ին մասերում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով.»: |
Ճշտվում է օրենքի անվանումը (փոխվել է 2018 թվականի ապրիլի 9-ից): |
Ընդունվել է |
Հակոբ Հակոբյան Արմենուհի Կյուրեղյան Ջեմմա Բաղդասարյան Մարգարիտ Եսայան Մարինա Մարգարյան Արսեն Միխայլով Հակոբ Նազարյան |
Նախագծի 1-ին հոդված |
5. Նախագծի 1-ին հոդվածը լրացնել Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում փոփոխություն նախատեսող դրույթներով՝ հետևյալ բովանդակությամբ. «4. 6-րդ հոդվածի 2-րդ մասում «6-րդ, 7-րդ» բառերը փոխարինել «2.2-րդ, 2.3-րդ, 6-րդ, 7-րդ, 7.1-ին» բառերով.»: |
Հստակեցվում են այն դեպքերը, երբ Օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում։ |
Ընդունվել է |
Հակոբ Հակոբյան Արմենուհի Կյուրեղյան Ջեմմա Բաղդասարյան Մարգարիտ Եսայան Մարինա Մարգարյան Արսեն Միխայլով Հակոբ Նազարյան |
Նախագծի 1-ին հոդված |
6. Նախագծի 1-ին հոդվածը լրացնել Օրենքի 9-րդ հոդվածում փոփոխություն նախատեսող դրույթներով՝ հետևյալ բովանդակությամբ. «1 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած ոճրագործության հետևանքով զոհվածների այրիներին և ծնողներին նշանակված կենսաթոշակը շարունակվում է վճարվել ՝ անկախ նրանց տարիքից և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ պետական կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից: Կենսաթոշակի իրենց բաժնեմասն առանձնացնելիս զոհվածների այրիներին վճարվում է նշանակված կենսաթոշակի 70 տոկոսը: Սույն մասում նշված՝ կենսաթոշակն ստացող անձի մահվան դեպքում կենսաթոշակը շարունակվում է վճարվել զոհվածի ընտանիքի` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող մյուս անդամին` նրա դիմումի հիման վրա, հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին մասի դրույթները։ Ընդ որում, այս դեպքում զոհվածի այրուն և ծնողին կենսաթոշակը շարունակվում է վճարվել՝ անկախ նրանց տարիքից և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ պետական կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից:»: |
Հստակեցվում են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի զոհերի ընտանիքներին նշանակված կենսաթոշակը վճարելու պայմաններն ու կարգը, այդ թվում՝ կենսաթոշակն ստացող անձի մահվան դեպքում (կապված է Գրետա մայրիկի մահվան հետ)։ |
Ընդունվել է |
Հակոբ Հակոբյան Արմենուհի Կյուրեղյան Ջեմմա Բաղդասարյան Մարգարիտ Եսայան Մարինա Մարգարյան Արսեն Միխայլով Հակոբ Նազարյան |
Նախագծի 1-ին հոդված |
«2 3-րդ մասի` ա. 1-ին կետում «50-րդ» բառը փոխարինել «62-րդ» բառով. բ. 2-րդ կետը «աշխատողների),» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննիչի, պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի» բառերով,»: |
Ճշտվում է 2018 թվականի ապրիլի 9-ից ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՀ օրենքին կատարվող հղումը։ Հստակեցվում է, թե որ քննիչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածի մասին է խոսքը։ |
Ընդունվել է |
Հակոբ Հակոբյան Արմենուհի Կյուրեղյան Ջեմմա Բաղդասարյան Մարգարիտ Եսայան Մարինա Մարգարյան Արսեն Միխայլով Հակոբ Նազարյան |
Նախագծի 1-ին հոդված |
«3) 6-րդ մասում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով» բառերով, իսկ «ճանաչվելու» բառից հետո լրացնել «կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու» բառերը,»: |
Ճշտվում է 2018 թվականի ապրիլի 9-ից ուժի մեջ մտած ՀՀ դատական օրենգրքին կատարվող հղումները՝ հստակեցնելով այն հիմքերը, որոնցով դատավորի պաշտոնից ազատված անձին նշանակվում է կենսաթոշակ: |
Ընդունվել է |
Հակոբ Հակոբյան Արմենուհի Կյուրեղյան Ջեմմա Բաղդասարյան Մարգարիտ Եսայան Մարինա Մարգարյան Արսեն Միխայլով Հակոբ Նազարյան |
Նախագծի 1-ին հոդված |
4) «7-րդ մասում «սույն օրենքն ուժի մեջ մտնելը» բառերը փոխարինել «2018 թվականի ապրիլի 9-ը» բառերով։»: |
Կատարվում է հստակեցում։ |
Ընդունվել է |