ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ առարկությունների և առաջարկությունների
հ/հ |
Առաջարկության հեղինակը¸
|
Առարկության/ առաջարկության բովանդակությունը |
Եզրակացություն |
Կատարված փոփոխությունները |
|
1 |
2 |
3 |
4 |
1․ |
ՀՀ Կառավարություն
|
«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածում «հրապարակման օրվանից հաջորդող» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող» բառերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները:
|
Ընդունվել է
|
Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:
|
2. |
|
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի /այսուհետ՝ նախագիծ/ 1-ին հոդվածում «կետ» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «հետևյալ բովանդակությամբ» բառերը՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջները: Նույն դիտողությունը վերաբերում է նախագծի 4-րդ հոդվածին:
|
Ընդունվել է
|
Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն |
3. |
|
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի /այսուհետ՝ նախագիծ/ 2-րդ հոդվածով կատարվող լրացումն անհրաժեշտ է վերանայել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասն արդեն իսկ ունի 41.1-րդ կետ: Նույն դիտողությունը վերաբերում է նախագծի 3-րդ հոդվածով օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասում կատարվող լրացմանը: 2. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում «հրապարակման օրվանից հաջորդող» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող» բառերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները:
|
Ընդունվել է
|
Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն |
4. |
|
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում «հրապարակման օրվանից հաջորդող» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող» բառերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները:
|
Ընդունվել է
|
Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն |