ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Սաղաթելյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-279-02.03.2018,31.07.2018-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները: Առաջարկում ենք.
- Նախագծի 1-ին հոդվածում «2005» թվից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի պահանջները,
- Նախագծով կատարվող լրացումը և փոփոխությունները նախատեսել մեկ հոդվածով՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ հիշյալ լրացումն ու փոփոխությունները կատարվում են «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի միևնույն 49-րդ հոդվածում:
Հարգանքով` ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ